|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակում է բնականոն հունով ֆինանսավորել պետության աջակցությամբ իրականացվող բոլոր ծրագրերը:
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 1-ին ծրագրի շրջանակում վարկ ստանալու համար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ կարող են դիմել՝
Նշվածները կարող են վարկավորման համար դիմել Բանկին այն դեպքում, եթե առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում առևտրային գործունեություն են ծավալել ՀՀ տարածքում և ունեն բարվոք հարկային և վարկային պատմություն:
Վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով՝
Ծրագրի շրջանակում իրավաբանական անձինք և Ա/Ձ-ները ստացվող միջոցները կարող են ներգրավել հետևյալ խնդիրները լուծելու համար.
Ծրագրի շրջանակում օգտագործվող օժանդակության գործիքներն են՝
Օժանդակության գործիքների միջոցով աջակցման պայմաններն են՝
Վարկի նպատակ |
Համաֆինանսավորման չափ |
Վերաֆինանսավորման չափ |
Սուբսիդավորման չափ |
աշխատակիցների |
50% |
100% |
ամբողջությամբ* |
հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների |
50% |
100% |
ամբողջությամբ* |
հումքի |
40% |
50% |
6%** |
սարքավորումների | 25% | 50% | 5%** |
կոմունալ վճարների | 45% | 90% | 10%* |
սննդի | 30% | 50% | 8%* |
*պայմանով, որ Բանկի առավելագույն փաստացի %–ը կկազմի 12%, իակ վարկի` Բանկի կողմից ֆինանսավորվող մասի արժույթը կլինի ՀՀ դրամ,
**պայմանով, որ Բանկի առավելագույն փաստացի %–ը կկազմի 12% ՀՀ դրամով, իսկ արտարժույթով՝ 9%:
Մեկ շահառուի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի առավելագույն գումարը՝ 500 մլն. ՀՀ դրամին համարժեք: Մեկ շահառուի համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը չեն կարող գերազանցել՝ 250 մլն ՀՀ դրամը:
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 3-րդ ծրագրի շրջանակում վարկ ստանալու համար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ կարող են դիմել՝
Նշվածները կարող են վարկավորման համար դիմել Բանկին այն դեպքում, եթե առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում առևտրային գործունեություն են ծավալել ՀՀ տարածքում և միաժամանակ՝
1.գործունեությունը ծավալում են հետևյալ ոլորտներից մեկում՝
2. 2019թ․-ի շրջանառությունը կազմել է նվազագույնը 24, իսկ առավելագույնը՝ 500 մլն դրամ:
3. 2019թ.-ի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը պակաս չի եղել տարեկան շրջանառության գումարի 10%-ից:
4. Ունեն բարվոք վարկային և հարկային պատմություն:
5.Ըստ ԱՔՌԱ տեղեկատվության ժամանակին են կատարել իրենց վարկային պարտավորությունները:
Ծրագրի շրջանակում վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով՝
Բանկի մասնաճյուղերում հերթերից խուսափելու և հաճախորդների սպասարկումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով Բանկի պաշտոնական կայքում ստեղծվել են առցանց դիմելու հայտեր, որոնց միջոցով հաճախորդները կարող են դիմել վերոնշյալ ծրագրերից օգտվելու համար առանց տանից դուրս գալու:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 010 31 88 88, 010 31 99 99 կամ հաղորդագրություն գրել Բանկի ֆեյսբուքյան էջին:
Եղե՛քառողջ և ապահով: