Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Արևային ջրատաքացուցիչներ «Օրրան» Հ/Կ Վանաձոր մասնաճյուղում
2015-10-21

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ Օրրան բարեգործական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ: Տեղադրված արևային ջրատաքացուցիչների շնորհիվ հարյուրավոր երեխաներ և տարեցներ այսուհետև կունենան մշտական տաք ջուր:

Բարեգործական այս քայլը բանկի առաջնային ծրագրերից է: Բանկը ոչ միայն տեղադրել է արևային ջրատաքացուցիչները, այլև դրանք տեղադրած «Շտիգեն» ընկերության միջոցով իրականացնելու է տեխնիկական սպասարկում: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ համար արևային ջրատաքացուցիչների տեղադրուման ծրագիրը առաջինը չէր: Բանկը անցյալ տարի է սկսել երեխաների համար նախատեսված հաստատություններում արևային ջարատաքացուցիչների տեղադրումը և արդեն հասցրել է հոգալ 6 սահմանամերձ գյուղերի մանկապարտեզների և Կոշի վերականգնողական կենտրոնի տաք ջրի հարցը:

Բարեգործական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղ են հաճախում սոցիալապես անապահով ընտանիքների 6-16 տարեկան 101 երեխա և 30 տարեց, գործում է 5 խմբակ:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 23.10.2015 09:21
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am