
|
|
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-11 17:16
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-11 17:16
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-11 17:16
USD
EUR
RUR
վերջին թարմացումը 2025-11-11 17:16
վերջին թարմացումը 2025-11-11 17:16 Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Սևանա լճի ափին՝ Ծափաթաղում, 13 հեկտար տարածքում կառուցվել է տարածաշրջանում՝ արևին հետևող համակարգով արևային առաջին կայանը։
Կայանն արևին հետևող սոլար թրեքինգ համակարգի միջոցով կարողանում է հսկայածավալ էներգիա կուտակել։Ավելի քան14.000 կրկնակի ապակյա ծածկույթ ունեցող վահանակով կայանն ունի 5787 կՎտ պիկային հզորություն, որի տարեկան արտադրողականությունը 12,300,000 կՎտ/ժամ է։
Արևային կայանը կառուցել է «Օպտիմում Էներջի» ընկերությունը՝ «Թուֆենկյան» հիմնադրամի պատվերով։ «Թուֆենկյան» ընկերության «Ավան Մարագ Ծափաթաղ» հյուրանոցում էլ տեղադրվեց առաջին արևային կայանը, որն էլ հիմք դարձավ ավելի մեծ ու հզոր կայան ստեղծելու համար։
Առաջին կայանի հաջողությամբ ոգեշնչված, «Թուֆենկյան» ընկերությունը գործընկերների՝ Ակբա բանկի և ֆինանսական խմբի անդամ ԱԳԲԱ Լիզինգի աջակցությամբ ստեղծեց հսկայական կայան՝ «Հերիթեյջ»-ը։ Վերջինիս կառուցումից առաջ ուսումնասիրվել է Չինաստանի և Իսպանիայի փորձը։
«Ծրագիրը նախատեսված էր հյուրանոցի սպասարկման համար, ինչն էլ մեզ ոգեշնչեց և տվեց նոր ուղղություն՝ դեպի էներգետիկայի ոլորտի զարգացում: Եվ մենք կառուցեցինք ավելի մեծ կայան։ Կար բանկային ծրագիր, որը հարմարավետ հնարավորություն էր տալիս այդ ոլորտում ներդրում կատարելու համար: Ակբա բանկի և ԱԳԲԱ Լիզինգի հետ որոշեցինք այդ ծրագիրը իրականացնել»,– նշում է «Թուֆենկյան հոսփիթալիթի» ընկերության փոխտնօրեն Հովհաննես Պողոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 04.08.2021 12:16
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





