Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Բանկը ՓՄՁ-ների համար Ծաղկաձորում կազմակերպել է բիզնես դասընթաց
2017-12-08

Ծաղկաձորում գործող հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների համար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից իրականացվել է երկօրյա բիզնես դասընթաց։

«Մենք անընդհատ ընդլայնում ենք իրականացվող բիզնես դասընթացների թեմատիկ և աշխարհագրական ընդգրկումը, մշակում և ներդնում ենք նոր մոդուլներ։ Արդեն ունենք 13-ը, շարունակելու ենք ավելացնել թեմաները և ներառելու ենք նոր ուղղություններ, քանի որ արդյունքը ակնհայտ է, մասնակիցների կողմից էլ մշտապես ստանում ենք դրական արձագանքներ»,- իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Զարգացման և մարքեթինգի վարչության պետ Արսեն Մելքոնյանը:

Ծաղկաձորում իրականացված բիզնես դասընթացները ներառել են տուրիզմի զարգացմանն ուղղված և նոր ներդրված մոդուլի՝ «Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ», «Հոգատարություն հյուրերի նկատմամբ», «Մոտիվացիա և կադրերի պահպանում», «Հյուրանոցային ծառայությունների վաճառք» թեմաները:

17 տարբեր փոքր և միջին ձեռնարկությունների շուրջ 30 ներկայացուցիչ մասնակցել են դասընթացին, որը վարել են բանկի միջին և ավագ օղակի ղեկավար աշխատակիցներ։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից մինչ օրս իրականացված շուրջ 60 դասընթացի մասնակցել են շուրջ 700 ՓՄՁ ներկայացուցիչ ավելի քան 420 կազմակերպությունից:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 31.03.2023 12:37
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am