Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ակբա բանկը խթանում է Սյունիքի բիզնեսների զարգացումը
2025-11-06

Ակբա բանկը Սյունիքում կայացած «Բանկերը մեկ տեղում» էքսպոյին ներկայացրել է բանկի ֆինանսավորման ծրագրերն ու հնարավորությունները՝ ուղղված տեղի փոքր և միջին ձեռնարկություններին՝ արտադրողներին, գյուղատնտեսներին, ֆերմերներին, ինչպես նաև ֆիզիկական անձանց։

Շուրջ 30 տարի Ակբա բանկը Հայաստանի տնտեսության զարգացման առաջատարներից է, մասնաճյուղային լայն ցանցով ներկայացված է Հայաստանի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Սյունիքի 4 քաղաքներում՝ մասնակցելով երկրի համար առաջնային ու երկարաժամկետ նախագծերի իրականացմանը։

Ակբա բանկն այժմ շուրջ 50.000 ՓՄՁ-ների գործընկեր է ամբողջ Հայաստանում, որոնցից ավելի քան 2300-ը գործունեությունն իրականացնում են Սյունիքում։

«Սա շատ լավ հարթակ է ոչ միայն բանկի, այլ նաև Սյունիքի մարզում գործունեություն ծավալող ՓՄՁ-ների համար, քանի որ լրացուցիչ հնարավորություն է ստեղծվել քննարկելու բիզնեսների զարգացման հեռանկարները։ Այս հարթակը նաև լավ հնարավորություն է բանկի, տեղի ՓՄՁ-ների և կառավարության ներկայացուցիչների միջև շփումների զարգացման համար, որովհետև մարզում ծրագրերն իրականացվում են նաև կառավարության աջակցությամբ»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Սյունիքում մեր բոլոր կարևոր նախաձեռնությունները կապված են արժեշղթաների և նորագույն տեխնոլոգիաների հետ։ Դա նշանակում է, որ մենք ոչ միայն ֆինանսավորում ենք բիզնեսը, այլև կառուցում ենք ընդհանուր արժեշղթա՝ տալով փորձ, ֆինանսավորում, հետո վաճառքի ուղիներ։ Նմանատիպ շատ լավ փորձեր ունենք, երբ մի արժեշղթա կառուցելու արդյունքում ստեղծվում է երկրորդը, հետո երրորդը ու այսպես շարունակ։ Եվ մարդիկ այս հաջողված փորձերը ցանկանում են ընդօրինակել և մենք նրանց սիրով օգնում ենք»,- նշել է Ակբա բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Արսեն Մելքոնյանը։

Ակբան Հայաստանում ոչ միայն ֆինանսավորում է ՓՄՁ-ներին, այլև ձևավորում է դրա զարգացման միջավայրը՝ գիտելիքով և բանկում կուտակված լավագույն փորձով։

«2013 թվականից մինչ այսօր Ակբա բանկն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում տնտեսվարողների համար իրականացնում է անվճար բիզնես դասընթացներ։ Այս դասընթացները նախատեսված են ինչպես Ակբա բանկի հաճախորդների, այնպես էլ ոչ հաճախորդների համար»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Նորիկ Նազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 06.11.2025 17:09
////