|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Ակբա բանկն արդեն երկրորդ անգամ նոր ձևաչափով հանդիպում է անցկացրել իր բաժնետերերի և ներդրողների հետ՝ ամփոփելով 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքները։
Այսպիսի հանդիպումների միջոցով բանկը բաժնետերերի և ներդրողների հետ զարգացնում է փոխադարձ վստահության միջավայր, ձևավորում կորպորատիվ կառավարման նոր մշակույթ։
«Նմանատիպ հանդիպումներով կորպորատիվ կառավարման նոր մշակույթ ենք ստեղծում։ Յուրաքանչյուր եռամսյակում հանդիպում ենք իրականացնում մեր հաճախորդների, ներդրողներ հետ, որի ընթացքում ներկայացնում ենք մեր ցուցանիշները։ Որպես բաց բաժնետիրական ընկերություն, մեր բաժնետերերին ցանկանում ենք ավելի շատ տեղեկատվություն տալ մեր գործունեության մասին, որպեսզի իրենք էլ զգան, թե որ ուղղությամբ է բանկը զարգանում, ինչպես է զարգանում, ինչ առաջընթացներ, խոչընդոտներ ու ռիսկեր կան։ Նախորդ կիսամյակը շատ հաջող ենք ամփոփել՝ պլանավորվածից ավելի բարձր շահույթով։ Կարծում եմ, որ տարին կամփոփենք ավելի լավ ցուցանիշով, քան պլանավորել էինք»,- նշել է Ակբա բանկի ֆինանսական տնօրեն Ստյոպա Զաքինյանը։
«Այս պահին Ակբան ամենաակտիվ բաժնետոմսեր ունեցող ընկերությունն է Հայաստանի ֆոնդային բորսայում և միակ ընկերությունն է, որի միջոցով անընդհատ և մեծ ծավալի գործարքներ են տեղի ունենում։ Բանկի գործունեությունը և ֆինանսական արդյունավետությունը առանձնանում է բարձր էֆեկտիվությամբ և բարձր ցուցանիշներ է ապահովում»,- նշել է «Արմբրոկ» հայաստանյան ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը։