
|
|
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-06 16:00
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-06 16:00
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-06 16:00
USD
EUR
RUR
վերջին թարմացումը 2025-11-06 16:00
վերջին թարմացումը 2025-11-06 16:00 Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Ակբա բանկն ու Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU) «Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի շրջանակում համատեղ իրականացրել են լճի ափերից մեկը պլաստիկից ու թափոններից մաքրելու աշխատանքներ։ Այս անգամ Ակբա բանկի աշխատակիցներին էին միացել նաև իրենց ընտանիքի անդամները։
Աշխատանքների արդյունքում Սևանա լճի ափերից մեկը մաքրվել է թափոններից և կենցաղային աղբից, որից հետո այն ուղարկվել է վերամշակման։
«Ծրագրի նպատակը ոչ միայն տարածքը պլաստիկից և այլ թափոններից մաքրելն ու մարդկանց իրազեկելն է, այլև այդ թափոնները հետազոտելն է։ Մեր նպատակն է հասկանալ, թե ինչ տեսակի աղբ կա այստեղ, որպեսզի ապագայում փորձենք կանխել Սևանա լճի աղտոտումը: Այն աղբը, որը հնարավոր է վերամշակել, մենք այսօր տարանջատում ենք և ուղարկում վերամշակման»,- նշել է NABU-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանը։
Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության գործընկերությունն ավելի քան տասը տարվա պատմություն ունի, որի ընթացքում համատեղ բազում նախագծեր են իրականացվել՝ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագրերից մինչև գյուղական տուրիզմի զարգացում ու շրջակա միջավայրի բարելավում։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 21.10.2025 10:53
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





