|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Ս.թ. փետրվարի 23-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Արմենիա» մասնաճյուղում տեղի ունեցավ բանկի կողմից նախապես հայտարարված «Այն, ինչ գնել եք, դա էլ կշահեք» ակցիայի խաղարկությունը: Ակցիան իրականացվում էր «Ապառիկ տեղում» ծառայության շրջանակում և հնարավորություն էր ընձեռում 2016թ-ի դեկտեմբերի 5-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ նշված ծառայության միջոցով գնումներ կատարած հաճախորդներին շահել հենց այն իրը, որը նրանք գնել էին՝ օգտվելով բանկի կողմից տրամադրվող ապառիկ վարկավորումից:
Ակցիայի ընթացքում գնումներ կատարած հաճախորդների միջև անցկացվեց խաղարկություն: Շահողներն ընտրվեցին պատահականության սկզբունքով՝ միջոցառումը լուսաբանող լրագրողների կողմից:
Ընդհանուր առմամբ խաղարկվեց 20 շահում 6 տարբեր անվանակարգերում:
Խաղարկության ամբողջ ընթացքը ցուցադրվեց առցանց եղանակով՝ բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում: Հաղթող ճանաչված մասնակիցները ազատվեցին ապառիկ առևտրի վարկավորման պայմանագրով սահմանված պարտավորություններից:
Շահած հաճախորդներն են