|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Արևոտ օրերով հարուստ Ապարանում՝ սարի լանջին, բացվում է վարդաքաղաքը։ 2.5 հեկտար ջերմատանը միայն հոլանդական վարդեր են՝ անուշաբույր, գույնզգույն ու եզակի տեսակներ։
Ամբողջությամբ ավտոմատացված՝ 4-րդ սերնդի ջերմատունը հիմնվել է 2019-ին՝ Սարալանջում: «Ռոզ Ֆիլդ» ընկերությունը սկզբում դժվարությունների շատ է հանդիպել, բայց կար համախմբող գաղափար. ստեղծել հայկական ծաղկային դրախտ։ Այստեղ ներկայացված են հոլանդական 18 տեսակի վարդեր, որոնք բացի տեղական շուկայից կարտահանվեն նաև ԵԱՏՄ երկրներ։
Ջերմատունն այժմ աշխատատեղ է 35 ընտանիքի համար, մինչև տարեվերջ նախատեսում են ունենալ 85 աշխատատեղ և ընդլայնվել Հայաստանի մյուս մարզերում։
«Ռոզ Ֆիլդ» ընկերության գործընկերները Ակբա բանկն ու ֆինանսական խմբի անդամ ԱԳԲԱ Լիզինգն են, որոնք աջակցեցին ջերմատան գաղափարի իրականացմանը նույնիսկ ամենաբարդ տարում։
«Ջերմատան կառուցումը սկսել ենք պանդեմիայով, հետո՝ 44-օրյա պատերազմը, բայց ամբողջ ընթացքում չի դադարել մեր մատակարարումը, ֆինասավորումը: Ակբա բանկը առաջին իսկ պահից հավատաց, կանգնեց մեր կողքին և աշխատանքի ամբողջ ընթացքում մեր հարաբերությունները միայն գործընկերային չէին, այլ՝ շատ ավելի ջերմ ու ընկերական», – նշում է «Ռոզ Ֆիլդ» ընկերության տնօրեն Հայկ Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում: