Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
American Express Gold Քարտ. «Բացահայտե՛ք ողջ ներուժը»
2018-06-01

Հայաստանում American Express Քարտերի բացառիկ թողարկող ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ American Express Gold Քարտատերի համար մեկնարկել է «Բացահայտե՛ք ողջ ներուժը» արշավը։

Արշավի շրջանակներում՝ մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը ներառյալ, դառնալով American Express Gold Քարտատեր և Քարտը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում կատարելով առնվազն մեկ վճարային գործարք, Քարտատիրոջը կտրամադրվի լրացուցիչ 5,000 MR միավոր:

Իսկ հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ, American Express Gold Քարտով իրականացնելով 3 կամ 6 մլն ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով վճարային գործառնություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, Քարտատերը կստանա համապատասխանաբար 25,000 և 50,000 լրացուցիչ Membership Rewards (MR) միավոր: MR միավորները կարող են փոխանակել Երևան-Դուբայ-Երևան (25,000 MR միավոր) կամ Երևան-Փարիզ-Երևան (50,000 MR միավոր) 1 ավիատոմսի հետ, ինչպես նաև այլ արժեքավոր նվերներով, որոնք ներկայացված են www.americanexpress.am կայքում:

Լրացուցիչ MR միավորները ստանալու համար անհրաժեշտ է 2018թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2019թ. փետրվարի 28-ը ներառյալ զանգահարել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ շուրջօրյա սպասարկման կենտրոն՝ (+374 10) 31 99 99, կամ գրավոր դիմում ներկայացնել Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Արշավի բոլոր պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 01.06.2018 16:55