Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Հեռախոսային բանկինգ ծառայության մեկնարկ
2015-09-17


Սեպտեմբերի 16-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հայտարարեց «Հեռախոսային բանկինգ» ծառայության ներդրման մասին:

Բանկի կողմից ներդրված նոր ծառայությունը հնարավորություն է ընձեռելու ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին առանց բանկ այցելելու հնարավորինս սեղմ ժամկետներում ժամանակակից ամենահարմար տարբերակներով իրականացնել բազմաբնույթ գործարքներ, ստանալ խորհրդատվություն, հարցումներ կատարել հաշիվների վերաբերյալ:


Phone Banking ծառայությունը հնարավորություն է տալիս փոխանցումներ իրականացնել ինչպես Ձեր, այնպես էլ Բանկի այլ հաճախորդների ընթացիկ, քարտային, ավանդային հաշիվների միջև, իրականացնել կոմունալ վճարումներ, պարբերական վճարման հանձնարարականի ձևակերպում և դադարեցում, ձևակերպել/դադարեցնել ավանդ, իրականացնել ավանդի համալրում, բացել այլ արժույթով ընթացիկ հաշիվ, կատարել փոխարկում, իրականացնել գործարքների սահմանաչափերի փոփոխություն, լրացնել վարկերի, քարտերի, դեսպանատան համար անհրաժեշտ տեղեկանքների հայտերը, ստանալ մասնագիտացված խորհրդատվություն Բանկի բոլոր պրոդուկտների վերաբերյալ:


Ծառայության միջոցով իրականացվող բոլոր գործարքներն իրականացվում են միայն հաճախորդների ինքնությունը հաստատող եռաչափ անվտանգության համակարգի կիրառումից հետո: Կատարված գործարքները արտացոլվում են հաշիվների պարբերական քաղվածքում, ինչպես նաև հաճախորդները ստանում են SMS հաղորդագրություն իրականացված յուրաքանչյուր գործարքի մանրամասն նկարագրությամբ, ինչն ապահովում է կատարվող գործարքների և հաճախորդների տվյալների մաքսիմալ անվտանգություն:

«Հեռախոսային բանկինգ» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ կնքելով ծառայության մատուցման պայմանագիրը:


Սեպտեմբերի 16-ից հոկտեմբերի 30-ը ներառյալ «Հեռախոսային բանկինգ» (Phone Banking) ծառայությունից օգտվելու համար դիմած բոլոր հաճախորդներին ծառայությունը կտրամադրվի ԱՆՎՃԱՐ:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 19.09.2015 16:14