Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Բիզնես - դասընթացներ ՓՄՁ հաճախորդների համար
2015-10-20

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջինն է Հայաստանում, որն իր հաճախորդների համար սկսեց պարբերաբար կազմակերպել բիզնես-դասընթացներ` նպատակ ունենալով աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին իրենց գործունեության բոլոր փուլերում: Հաճախորդներին բիզնես-դասընթացների ընթացքում ներկայացվել են հինգ տարբեր թեմաներ, որոնք ուղղված են բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական և պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաև մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը: Դասընթացներն այսուհետ կազմակերպվելու են ոչ միայն Բանկի հաճախորդ հանդիսացող կազմակերպությունների, այլ նաև Բանկի հաճախորդ չհանդիսացող բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար, որոնք ցանկություն կունենան մասնակցելու դասընթացներին: Փոքր և միջին բիզնեսի
օժանդակման նպատակով կազմակերպվող դասընթացներին մասնակցել ցանկացողները կարողեն բիզնես-դասընթացներին մասնակցության համար գրանցվել՝ զանգահարելով Բանկի հեռախոսային կենտրոն՝ 010 31 88 88 հեռախոսահամարով, կամ այցելելով Բանկի` Երևան քաղաքում գտնվող ցանկացած մասնաճյուղ:

Հերթական դասընթացները տեղի կունենան ս.թ. նոյեմբերի 24 -27-ը

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 01.12.2015 15:12
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am