
|
|
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-10-24 16:40
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-10-24 16:40
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-10-24 16:40
USD
EUR
RUR
վերջին թարմացումը 2025-10-24 16:40
վերջին թարմացումը 2025-10-24 16:40 Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է թվով 59-րդ մասնաճյուղը, որը գտնվում է Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի Երևանյան 10/1 հասցեում: Բանկի «Բաղրամյան» մասնաճյուղը Արմավիրի մարզում գործող մասնաճյուղերից 4-րդն է:
Նոր գործարկված մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով և տրամադրելու է բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները, իսկ շնորհիվ աշխարհագրական դիրքի՝ այն կկարողանա սպասարկել ոչ միայն Արմավիրի, այլև Արագածոտնի մարզի մի շարք համայնքների:
Մինչև ս.թ. մարտի 31-ը ներառյալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նորաբաց «Բաղրամյան» մասնաճյուղում կգործեն ՀԱՏՈՒԿ ՍԱԿԱԳՆԵՐ. մի շարք պրոդուկտների համար: Ակցիայի մանրամասներին ծանոթանալու համար այցելե՛ք բանկի նորաբաց մասնաճյուղ կամ զանգահարե՛ք 010 31 88 88 հեռախոսահամարով:
Մասնաճյուղում կգործի կանխիկի ընդունման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան կատարել շուրջօրյա գործարքներ՝ կոմունալ վճարումներ (էլեկտրաէներգիա, գազ և գազի սպասարկում, ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, VivaCell, Beeline), ինչպես նաև վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդի համալրում: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ կատարելու ժամանակ բանկի կողմից չի գանձվում որևէ վճար ծառայության մատուցման համար:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 27.01.2017 18:07
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





