Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
2025-08-22

Ակբա բանկը մեկնարկում է հրապարակային առաջարկով 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար և ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը։

Բանկը յուրաքանչյուր պարտատոմսից տեղաբաշխելու է 100,000 (հարյուր հազար) քանակով։

Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունն ՀՀ դրամի դեպքում՝ 10,50 % է, ԱՄՆ դոլարի դեպքում 5,50 % ։

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 60 ամիս է, տեղաբաշխումը մեկնարկելու է 2025 թվականի օգոստոսի 25-ին և տևելու է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ։ Պարտատոմսերը մարվելու են 2030 թվականի օգոստոսի 25-ին։

ՀՀ դրամի դեպքում մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում՝ 100 (հարյուր) ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողը պետք է լրացնի և Ակբա բանկ ներկայացնի պարտատոմսերի ձեռքբերման հայտ։

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար՝

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար՝

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 22.08.2025 17:22
////