Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Հայկական բուսական թեյերը կարտահանվեն Գերմանիա․ Մենք Հայաստանում գտանք այն, ինչ փնտրում էինք TeeGschwendner
2018-02-22

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում անցկացվող «Բիոֆախ 2018» օրգանական սննդամթերքի ցուցահանդեսի շրջանակում հայկական «Սարի թեյ» և «Անթառամ» ընկերությունները գերմանական TeeGschwendner-ի հետ համաձայնագիր կնքեցին բուսական թեյի արտահանման վերաբերյալ։

«Հայաստանյան երկու կազմակերպությունների մասին իմացել ենք NABU-ի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից իրականացվող Օրգանական գյուղատնտեսության ծրագրի միջոցով։ Կարծում եմ նախագիծը շատ լավ հնարավորություններ և հեռանկար է ստեղծել թե՛ Հայաստանում օրգանական թեյ արտադրողների, թե՛ մեզ համար։ Այսօր երկու կազմակերպությունների հետ ստորագրեցինք արտահանման վերաբերյալ համաձայնագիր, բայց չենք սահմանափակվելու միայն մեր գործընկերներից թեյ գնելով․ մենք ավելի լայն համագործակցություն ենք նախատեսում։ Առաջին հերթին մեր նոր գործընկերներին ծանոթացնելու ենք եվրոպական շուկայի ստանդարտներին և առանձնահատկություններին, նրանց աշխատակիցների համար նաև կանցկացնենք թրեյնինգներ։ Միասին վեր ենք հանելու արտադրական ցիկլում առկա բոլոր խնդիրները և դրանք միասին էլ լուծելու ենք։ Սա TeeGschwendner-ի կողմից տարածաշրջանում իրականացվող առաջին պրոյեկտն է, և կարող եմ ասել, որ մենք Հայաստանում գտանք հենց այն, ինչը որ փնտրում էինք»,- իր խոսքում նշեց Թիգեշվենդներ ընկերության «Արտադրանքի պատրաստման» գծով պատասխանատու Լուկաշ Պարոբին։

TeeGschwendner ընկերությունը աշխարհի 4 մայրցամաքների 7 տարբեր երկրներում ունի ավելի քան 130 մասնագիտացված խանութ։

«Սարի թեյ» և «Անթառամ» ընկերությունները անվճար օրգանական սերտիֆիկացում են ստացել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ ԲԱՆԿԻ և NABU-ի կողմից համատեղ իրականացվող Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակում։ Ամենամյա ծրագիրն իրականացվում է 2015թ-ից։ Ծրագրի շրջանակում արդեն օրգանական սերտիֆիկացում են ստացել 30 տնտեսվարող։

Գերմանացի մասնագետների աջակցությամբ յուրաքանչյուր տարի իրականացվել է շահառուների վերապատրաստում։ Պայմանավորված մրցույթում հաղթող ճանաչվելու և BIO արտադրության ոլորտում գործունեության ծավալմամբ՝ արդեն իսկ ստեղծվել է ավելի քան 50 նոր աշխատատեղ։ Միայն 2017-2018 ծրագրի արդյունքում նախատեսվում է 70 նոր աշխատատեղի ստեղծում։

Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիրն իրականացվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հաճախորդների համար։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 31.03.2023 14:47