Loading...
Media image

Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2020-2021 ծրագրի մրցույթի արդյունքները


Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2020-2021 ծրագրի մրցույթի արդյունքները։

Մրցույթի ընթացքում հաշվի են առնվել հայտատուների՝ սերտիֆիկացման պարագայում օրգանական արտադրանքի արտահանման հեռանկարները, ծրագրի բնապահպանական ազդեցությունը, նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությունները, ինչպես նաև տնտեսվարողների՝ սահմանապահ համայնքներում աշխատելը և մի շարք այլ հանգամանքներ։

Այս տարի ծրագրի աջակցությամբ սերտիֆիկացում կստանա 18 ՓՄՁ և անհատ տնտեսվարող։


«Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2020-2021 ծրագրի մրցույթի հաղթող տնտեսվարողներն են՝

  1. «Լորդնոք Քեփիթլ» ՓԲԸ (խաղողագործություն, այգեգործություն),
  2. Ուայլդի Թիզան (թեյերի, համեմունքների արտադրություն),
  3. Լոռի Ֆարմ (բանջարաբուծություն),
  4. Նալբանդյան Լուսինե (սերկևիլի այգի՝օրգանական ելակի ենթացանքով),
  5. Ռուզաննա Սարգսյան (մրգերի արտադրություն),
  6. Արարատ Դավթյան (մրգերի արտադրություն),
  7. «Հարվեսթ օֆ Նեյչր» ՍՊԸ (բուսական յուղերի արտադրություն)
  8. «Հելենս ֆուդ» ՍՊԸ (մրգային բատոնչիկների արտադրություն,
  9. Վաչե Աշեկյան (մեղվաբուծություն),
  10. Մագդա Աբովյան (հատապտուղների արտադրություն և վերամշակում),
  11. Էդգար Շոլինյան (հատապտուղների արտադրություն),
  12. Անգելինա Վերդիյան (մրգերի արտադրություն),
  13. Խաչատուր Գևորգյան (պիստակի արտադրություն),
  14. «Ագրի» ՍՊԸ (մեղվաբուծություն),
  15. «Իբարի» ՍՊԸ (մեղրի, ջեմերի, չրերի վերամշակում),
  16. Էմմա Հակոբյան (բանջարաբուծություն),
  17. Գայանե Խաչատրյան (թեյերի արտադրություն),
  18. Անահիտ Սարիբեկյան (մոմաթերթերի արտադրություն, մեղրի վերամշակում):

 

«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն ամենամյա է, որին կարող են մասնակցել Ակբա բանկի գործընկերները: «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն Ակբա բանկը և NABU-ն համատեղ իրականացնում են 2015թ.-ից։ Ծրագրի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը խթանելն ու ոլորտի արտադրողներին օժանդակելն է:
Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025