Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Կայացավ #MYAMEXCARD մրցույթի խաղարկությունը
2017-10-11

Ս.թ. հոկտեմբերի 10-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Արմենիա» մասնաճյուղում տեղի ունեցավ բանկի կողմից նախապես հայտարարված #MYAMEXCARD մրցույթի խաղարկությունը: Մրցույթն իրականացվում էր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից թողարկված American Express քարտերի քարտատերերի շրջանում և հնարավորություն էր ընձեռում հուլիսի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ American Express քարտերի միջոցով վճարային գործարքներ կատարած և #myamexcard գլխագրով տվյալ առևտրի կետում American Еxpress տարբերանշանի կամ American Еxpress քարտի նկարը Facebook սոցիալական ցանցում հրապարակած (Public post) հաճախորդներին և այդ ֆեյսբուքյան գրառումները սոցիալական ցանցում տարածած (Share) օգտատերերին շահել 5 հատ iPhone 7 բջջային հեռախոս:

Ինչպես նախապես հայտարարվել էր, խաղարկությունը իրականացվեց պատահականության սկզբունքով:

Շահած Քարտատերերն են՝

Նաիրա Բարսեղյան /օգտատեր՝ Naira Barseghyan/ քարտի վերջին թվերն են` *7640,

Լուսինե Մնացականյան /օգտատեր՝ Lusine Mnacakanyan/ քարտի վերջին թվերն են՝ *4742,

Էմմա Հարությունյան /օգտատեր՝ Emi Harutyunyan/ քարտի վերջին թվերն են՝ *6311,

Անահիտ Գևորգյան /օգտատեր՝ Anahit Gevorgyan/ քարտի վերջին թվերն են՝ *8472,

Արման Առաքելյան /օգտատեր՝ Arman Arakelyan/ քարտերի վերջին թվերն են` *7441 և *9330:

Խաղարկության հաղթողները իրենց մրցանակները կարող են ստանալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Գլխամասային գրասենյակից Արամի 82-84 հասցեով:

Սիրով սպասում ենք Ձեզ:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 31.03.2023 12:43
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am