
|
|
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-13 13:19
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-13 13:19
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-13 13:19
USD
EUR
RUR
վերջին թարմացումը 2025-11-13 13:19
վերջին թարմացումը 2025-11-13 13:19 Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը փոքր և միջին ձեռնարկություններին «Իմ բիզնեսը, Իմ բանկը» ծրագրի շրջանակում առաջարկում է համագործակցության նոր ձևաչափ, որը չի ենթադրում բիզնեսին միայն ֆինանսական միջոցների տրամադրում, այլ՝ համակցված է տարբեր ոչ ֆինանսական ծառայություններով:
« «Իմ բիզնեսը, Իմ բանկը» ծրագիրը շուրջ մեկ տարի է արդեն, որ գոյություն ունի: Էությունը կայանում է նրանում, որ փոքր և միջին բիզնեսի համար նախատեսված ֆինանսական ծառայություններին գումարվում են նաև այնպիսի ծառայություններ, որոնք որ կապ չունեն բանկային գործունեության հետ: Այս պահին փոքր և միջին բիզնեսին առաջարկում ենք, որպեսզի իրենց գովազդը տեղադրվի քաղաքի ամենաբանուկ, մարդաշատ հատվածներում, որը, միգուցե, բիզնեսներն իրենք իրենց թույլ չտային, բայց մենք կարող ենք մեզ թույլ տալ մեր հաճախորդի համար նման մոտեցում կիրառել: Իմաստը կայանում է նրանում, որ բացի ֆինանսական ծառայություններից, որոնք որ առաջարկում ենք և այդ գծով էլ ունենք շատ լավ առաջարկներ այս պահին բանկում, հաճախորդներին առաջարկենք նաև այնպիսի ծառայություններ, որոնք որ իրենք այլ տեղում չեն գտնի: «Իմ բիզնեսը, Իմ բանկը» մոտեցումը բանկի քաղաքականության շարունակությունն է, որը մենք որդեգրել ենք արդեն շուրջ 5 տարի և բանկի կողմից մատուցվում են ծառայություններ, որոնք որ բիզնեսին օգնում են ոչ միայն ֆինանսապես: Մենք այս ամենն անում ենք, որպեսզի մեր երկրում օժանդակենք փոքր և միջին բիզնեսին»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն իր «Իմ բիզնեսը, Իմ բանկը» արշավը մեկնարկել է 2018թ.-ին, որի նպատակը ՓՄՁ-ներին ֆինանսական լուծումներից բացի նաև ոչ ֆինանսական ծառայությունների տրամադրումն է: Այստեղ առաջին անգամ համակցվել են ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները։
Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը խթանելու նպատակով Բանկը շուրջ 5 տարի իրականացնում է նաև անվճար բիզնես դասընթացներ՝ ՓՄՁ ներկայացուցիչներին զինելով կառավարման և շուկայում մրցունակ դառնալու համար անհրաժեշտ նոր գիտելիքներով:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 11.07.2019 16:05
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





