Loading...
Media image

Վերանորոգվել է Բանկի «Լոռի» մասնաճյուղը


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Լոռի» մասնաճյուղը վերանորոգումից և արդիականացումից   հետո պատրաստ է  հաճախորդներին տրամադրել Բանկի համակարգում գործող ծառայություններն իրենց ամբողջ ծավալով:

«Լոռի»  մասնաճյուղի  վերանորոգումը մասնաճյուղային  ցանցի  անընդհատ  զարգացման և կատարելագործման ծրագրի շրջանակներում Բանկի կողմից նախաձեռնված և իրականցվող հերթական քայլն է: Մասնաճյուղում իրականցվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացման, տեխնիկական վերազինման համալիր միջոցառումներ: Մասնաճյուղը  հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով` հաճախորդի համար բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը ավելի հաճելի և հեշտ դարձնելու համար:

Մասնաճյուղում կգործի կանխիկի ընդունման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան կատարել շուրջօրյա գործարքներ` կոմունալ վճարումներ (Էլեկտրոէներգիա,  գազ և գազի սպասարկում,  ջուր, ֆիքսված  և  բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, Orange, VivaCell, Beeline):  Ինչպես նաև իրականացնել վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և դրանից  շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդի համալրում:

Բանկի՝ կ
անխիկի ընդունման տերմինալներով գործարքներ կատարելու ժամանակ Բանկի կողմից չի գանձվում որևէ վճար ծառայության մատուցման համար:

Մասնաճյուղը գտնվում է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 22ա հասցեում:

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025