|
25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 3% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Հոգ տանելով մեր հաճախորդների մասին և ելնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը որոշում է կայացրել ս.թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը ներառյալ վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում որևէ տույժ և տուգանք չկիրառել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդների նկատմամբ և տալ հնարավորություն հետագայում կատարել բաց թողնված մարումները։
Այնուամենայնիվ, վարկի/վարկային գծի մարումների տեղափոխության արդյունքում հավելյալ տոկոսագումար վճարելուց խուսափելու նպատակով հորդորում ենք հնարավորության դեպքում կատարել մարումները գրաֆիկով սահմանված ժամկետներում օգտվելով՝
Սույն թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը վարկային պարտավորությունները չկատարվելու դեպքում կկիրառվեն հետևյալ մոտեցումները՝
1. Ամսական հավասարաչափ (անուիտետային) մարումներով վարկերի/վարկային գծերի (այդ թվում` ապառիկ տեղում վճարված ֆակտորինգ վարկատեսակը) դեպքում, հաճախորդը հնարավորություն կունենա ս.թ. մայիսի 15-ից հետո վերսկսել գրաֆիկով սահմանված չափով և օրերին (գրաֆիկի ավարտից հետո` հաջորդող ամիսների համապատասխան օրերին) մարումների կատարումը՝ մինչև վարկն ամբողջությամբ կմարվի: Արդյունքում հաճախորդների ամսական ֆինանսական բեռը չի ավելանա։
Օրինակ.
Հարց.
2019թ. հոկտեմբեր ամսին հաճախորդին տրամադրվել է Սպառողական վարկ, և ապրիլ ամսվա ընթացքում գրաֆիկով սահմանված վճարումը հաճախորդը չի կատարել։ Ինչպե՞ս են կատարվելու հետագա մարումները։
Պատասխան.
Մարումները կվերսկսվեն մայիս ամսից՝ պահպանելով ամսական մարումների չափը, սակայն վարկի մարման վերջնաժամկետը համապատասխան ժամանակով կերկարի:
2. Այլ տեսակի վարկերի/վարկային գծերի դեպքում հաճախորդը հնարավորություն կունենա կատարել բաց թողնված մարումը երկու ամսվա ընթացքում (եթե հերթական մարումը ընկած է մարտի 16-ից մինչև ապրիլի 15-ը ընկած ժամանակահատվածում) կամ մեկ ամսվա ընթացքում (եթե հերթական մարումն ընկած է ապրիլի 16-ից մինչև մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում) և մինչ մարման պահը հիմնական գումարի վրա հաշվարկված տոկոսագումարը։
Օրինակ․
Հարց.
Հաճախորդն ունի եռամսյակային մարումներով Ոսկու գրավով ապահովված վարկ և 25/03/2020թ. տոկոսագումարի հերթական վճարումը հաճախորդը չի կատարել: Ինչպե՞ս է կատարվելու այդ տոկոսագումարի վճարումը։
Պատասխան.
Տոկոսագումարի վճարումը պետք է կատարվի մինչև 25/05/2020թ.:
Օրինակ․
Հարց.
Հաճախորդն ունի Քարտային վարկային գիծ, որի գումարն ամբողջությամբ օգտագործել Է: Վարկային գծի գործողության ժամկետն ավարտվում է 14/04/2020թ., սակայն այդ ամսաթվին հաճախորդը կարող է չվճարել վարկային գծի գումարը և տոկոսները:
Պատասխան.
Այո, պարտավորության մարումը պետք է կատարվի մինչև 14/05/2020թ.՝ վճարելով նաև մինչ այդ պահը հաշվարկված տոկոսագումարը:
3. Նվազող սահմանաչափով և չվերականգնվող քարտային վարկային գծերի, ազատ գրաֆիկով (բացառությամբ պետական սուբսիդավորման ծրագրերով տրամադրված վարկերի) վարկերի դեպքում հաճախորդը հնարավորություն կունենա մայիսի 16-ից սկսած վճարել բաց թողնված (ներառյալ մինչ վճարման պահը հաշվարկված տոկոսները) և հետագայում վճարման ենթակա մարումները երկուական (մեկական, եթե գրաֆիկով մարտի 16-ից ապրիլի 15-ը վճարում նախատեսված չէ) ամիս հետաձգումով:
Օրինակ.
Հարց.
Հաճախորդն ունի գյուղատնտեսական վարկ, որի հերթական մարումը նախատեսված է 20/04/2020թ.: Այդ ամսաթվին վճարում չկատարելու դեպքում, ինչպե՞ս են հետագայում կատարվելու վճարումները:
Պատասխան.
Վճարումը կտեղափոխվի 20/05/2020թ., և հաճախորդն այդ ամսաթվին, բացի նախնական գրաֆիկով սահմանված գումարից, պետք է վճարի նաև մինչև 20/05/2020թ. հաշվարկված տոկոսագումարը: Վարկի բոլոր մարումները և վերջնաժամկետը նույնպես ավտոմատ կերկարաձգվեն մեկական ամսով:
Հարց.
Ունեմ Չվերականգնվող քարտային վարկային գիծ, որի հերթական վճարումը պետք է կատարեմ 01/04/2020-20/04/2020թ․թ․ ընկած ժամանակահատվածում։ Այդ ամսաթվին վճարում չկատարելու դեպքում, ինչպե՞ս են հետագայում կատարվելու վճարումները:
Պատասխան.
Չվճարված տոկոսագումարները և ապրիլ ամսվա համար նախատեսված մայր գումարի վճարումն անհրաժեշտ կլինի կատարել մինչև 20/05/2020թ.: Մայրգումարի հետագա մարումները հաջորդաբար մեկական ամսով կերկարաձգվեն։
4. Վճարային քարտով տրամադրված ամսական պարտադիր մարումներով վարկային գծերի (բացառությամբ Գյուղատնտեսական վարկային գծերի) դեպքում հաճախորդը կազատվի այդ պարտադիր մարումներից՝ վերսկսելով պարտադիր մարումների կատարումը ս.թ. մայիսի 16-ից։
Օրինակ․
Հարց.
Հաճախորդն ունի Քարտային վարկային գիծ, որի ամսական պարտադիր մուտքի վերջնաժամկետը 20/04/2020թ. է, սակայն այն չի կատարվում։ Ինչպե՞ս է կատարվելու այդ վճարումը։
Պատասխան.
Բաց թողնված ամիսների համար հաճախորդն այլևս վճարում չի անի։ Պարտադիր մուտքերի կատարումը պետք է վերսկսել 20/05/2020թ.: Տվյալ ամսաթվին մուտքն ապահովելու դեպքում առաջնահերթ կմարվեն մինչ այդ ամսաթիվը կուտակված տոկոսագումարները, իսկ տարբերությունը (առկայության դեպքում) կուղղվի օգտագործված մայր գումարի վերականգնմանը:
5. Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդների համար Բանկը կցուցաբերի նաև անհատական մոտեցում՝ առաջարկելով նրանց մոտ առաջացած խնդիրների լուծման համար հնարավոր լավագույն տարբերակները:
Նշված հնարավորությունը չի տարածվում Բանկում ս.թ. մարտի 15-ի դրությամբ ժամկետանց օրեր ունեցող հաճախորդների վարկային պարտավորությունների վրա:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել բանկի շուրջօրյա գործող 010 31 88 88, 010 31 99 99 հեռախոսահամարներին կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին: Մեր աշխատակիցները սիրով կպատասխանեն բոլոր հարցերին: