Շուրջորյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Հետաքրքիր և խոստումնալից նախագծերին կտրամադրվեն համեմատաբար մեծ վարկեր
2016-12-06


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ վերանայում է իր վարկային քաղաքականությունը: Այս մասին ասել է Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը՝ Բանկի Լոռու մասնաճյուղում մարզի գործարարների հետ հանդիպման ժամանակ: Քննարկմանը ներկա են եղել նաև ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզային և համայնքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ:



«Մենք երկու տարի շարունակ զերծ ենք մնացել խոշոր վարկեր տրամադրելուց, մաքրել և առողջացրել ենք մեր պորտֆելը: Սա եզակի երևույթ է բանկային համակարգում, մենք գնացինք այդ քայլին, քանի որ առաջնորդվում ենք պատասխանատու բիզնեսի սկզբունքներով: Մյուս կողմից, վերջին ամիսներին կառավարության ներկայացուցիչների և միջազգային կառույցների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ներկայացված փոփոխությունների նախագծերը իսկապես տպավորիչ են: Հաշվի առնելով այս հանգամանքները՝ բանկի խորհուրդը քննարկել և որոշել է, որ մենք այսուհետ պատրաստ ենք հետաքրքիր և խոստումնալից նախագծերին տրամադրել համամեմատաբար մեծ վարկեր:

Արդեն մի քանի ամիս է՝ գործարար շրջանակներից դրական ազդակներ են գալիս, և ակնկալում ենք շուտով հանրապետության ներդրումային դաշտի էական փոփոխությունների ականատեսը լինել: Այս կերպ մենք առաջին պատասխան քայլն ենք անում՝ նպատակ ունենալով մասնակից դառնալ բարեփոխումների գործընթացին», - հայտնեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրենը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ ԲԱՆԿՆ այսպիսով համագործակցության հայտ է ներկայացնում հեռանկարային նախագծերի իրականացմամբ հետաքրքրված բոլոր կողմերին: Տրամադրվելիք վարկերի տոկոսադրույքներն ու ժամկետները կախված կլինեն նախ և առաջ նախագծերի ֆինանսական գնահատականից և բազմակի ազդեցության՝ մուլտիպլիկատորի էֆեկտից: Որպես տոկոսադրույքները նվազեցնելու ևս մեկ գործիք կդիտարկվի նաև փաթեթային համագործակցության հեռանկարը՝ ներկայացնելով Բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների շատ ավելի լայն ցանկ, քան միայն վարկավորումը:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 25.01.2017 16:23
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am