|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Այսօր ցանկացած բիզնեսի երկարաժամկետ աճը կախված է ոչ միայն արտադրանքից կամ ծառայությունից, այլև հաճախորդների հետ կառուցված ճիշտ հարաբերություններից։ Հատկապես B2B միջավայրում առանցքային հաճախորդների կառավարումը հաճախ դառնում է բիզնեսի զարգացման ռազմավարական ուղղություն։ Հենց այս թեմայի շուրջ էր կազմակերպվել Ակբա Բիզնես ակումբի հերթական հանդիպումը։
Հանդիպման խոսնակն էր Praxyma խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Պետրոսյանը, ով Հայաստանում և Հայաստանից դուրս վաճառքի թիմերի ստեղծման, ինչպես նաև բիզնեսի զարգացման և վաճառքների ոլորտում տասը տարվա փորձ ունի։ Վերջինս գործնական օրինակների հիման վրա ներկայացրեց առանցքային հաճախորդների կառավարման ռազմավարություններ, որոնք կիրառվել են միջազգային շուկաներում և ապացուցել իրենց արդյունավետությունը։
«Ցանկացած բիզնեսի առանցքում դրված է հաճախորդների հետ հարաբերությունների կառավարումը, և մասնավորապես՝ հենց առանցքային հաճախորդների հետ հարաբերությունների կառավարումը։ Թեման շատ ակտուալ է և յուրաքանչյուր բիզնեսի համար կարևոր նշանակություն ունեն հենց առանցքային հաճախորդները, որոնք սովորաբար բիզնեսի եկամուտների հիմնական մասն են գեներացնում։ Ցանկացած բիզնես հարաբերության մեջ շատ կարևոր են նաև կայուն և երկարատև փոխհարաբերությունները։ Շատ կարևոր է, որ այդ հարաբերությունները լինեն փոխշահավետ, հեռանկարային և թափանցիկ»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանը։
«Ակբա Բիզնես ակումբի այսօրվա միջոցառման ընթացքում մենք հնարավորություն ունեցանք մասնակիցների հետ կիսվելու առանցքային հաճախորդների կառավարման ռազմավարության ներդրման փորձով։ Կարծում եմ, որ համեմատաբար փոքր խմբերով workshop ձևաչափը շատ ավելի էֆեկտիվ է գիտելիքի և փորձի փոխանցման տեսանկյունից։ Շատ կարևոր է այն, ինչը որ Ակբա Բիզնես ակումբն անում է իր ակումբակիցների համար։ Արդյունքում, շատ պրակտիկ գործիքներ են ստանում մասնակիցները, որոնք կարող են կիրառել իրենց ընկերություններում»,- նշել է Praxyma ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Պետրոսյանը։
Ակբան առաջինն է բանկային համակարգում, որը ձեռներեցության զարգացման և նոր գործարար մշակույթ ձևավորելու համար հիմնել է բիզնես ակումբ՝ համախմբելով հայկական գործարար համայնքը՝ դառնալով կարևոր հարթակ փորձի փոխանակման և բիզնես թեմաների քննարկման համար։
«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։
«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են.
Ակբա Բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաև օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։
Ակբա Բիզնես ակումբը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։
Մանրամասն՝ տեսանյութում։