
|
|
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-10 11:12
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-10 11:12
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-10 11:12
USD
EUR
RUR
վերջին թարմացումը 2025-11-10 11:12
վերջին թարմացումը 2025-11-10 11:12 Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Այդ մարդը ոչ մի հրաշք չի գործել, ոչ էլ տնամերձ այգում ապուպապերի թաղած ոսկու կճուճ է գտել: Ոչ: Նա պարզապես աշխատել է, ընդ որում՝ չի խորշել ոչ մի աշխատանքից: Տարիներ շարունակ արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան, ժողովրդի լեզվով ասած՝ «խոպանչի» է եղել: Հազարավոր իր հայրենակիցների պես Կամո Խաչատրյանը միամտաբար հավատացել է, թե այնտեղ՝ «խոպանում», կարող է փող կուտակել:
1993 թվականին Կամո Խաչատրյանը համոզվեց, որ «խոպաններում» կարելի է միայն հանապազօրյա հաց վաստակել և մի կերպ հոգալ ընտանիքի հոգսերը: Վերադարձավ. ապրել էր պետք: Մարդիկ հողի կամ անասունների տեր են դարձել: Կամոն դիմեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ և վարկ վերցրեց:
Արդարության դեմ չմեղանչելու համար ասենք, որ մինչ այդ նա կարողացել էր որոշակի քանակությամբ խոզեր գնել: Բայց, ինչպես ցույց տվեց կյանքը, Կամոն չկարողացավ խոզերի հետ «լեզու գտնել» և հրաժարվեց մարդկանց ամանորյա սեղանի համար խոզի բդեր կամ մատղաշ գոճիներ մատակարարելու մտքից և անցավ խոշոր եղջերավոր անասունների խնամքին: Հենց դրա համար էլ նա օգտագործեց բանկից վերցրած միջոցները:
Կամոն չի էլ հիշում, թե բանկից վերցրած վարկով քանի գլուխ անասուն գնեց: Միայն հիշում է, որ դրանք տեղական ցեղի էին, որոնք ավելի լավ էին հարմարվում գյուղի պայմաններին:
Հետագայում, երբ Կամոն հմուտ անասնապահի համբավ ձեռք բերեց, սկսեց ավելացնել իր անասունների գլխաքանակը: Գիտեր, որ պակաս եկամտաբեր չեն նաև ոչխարները: Այսօր Կամո Խաչատրյանի ֆերման բավականին կայունացած տնտեսություն է, ունի 90 խոշոր եղջերավոր անասուններ, որոնցից 45-ը կթու կովեր են, 18-ը՝ ցուլ, մնացածը՝ հորթ կամ երինջ: Նա պահում է նաև 30 մայր խոզ, 50 ոչխար՝ իրենց 30 գառով:
Կամո Խաչատրյանը նաև աշխատատեղեր է ստեղծել: Նրա ընտանեկան ֆերմայում աշխատում են ոչ միայն կինն ու երկու որդիները, այլև մեկ տասնյակի չափ համագյուղացիներ՝ կթվորուհիներ ու հովիվներ:
Կամոն իր 50 հեկտար հողատարածությունից միայն 18 հեկտարն է օգտագործում որպես վարելահող, որտեղ ցանում է հացահատիկ, իսկ մնացած հողերը խոտհարքներ են, որտեղից էլ նա ստանում է իր մեծաքանակ անասունների ձմեռային կերը:
Այսօր Կամո Խաչատրյանը մտադիր է էլ ավելի մեծացնել անասունների գլխաքանակը: Դրա համար էլ նա մտադիր է կրկին դիմել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ, որի երկարամյա հաճախորդն է:
Այս պատմությունը լսելուց հետո չկարծեք, թե Կամո Խաչատրյանի կյանքում դժվարություններ չեն եղել: Ընդամենը երկու տարի առաջ նա ստիպված էր վարակված 170 խոզ ոչնչացնել: Իսկ դա, հավատացնում եմ, ում ասես թևաթափ կաներ: Բայց ոչ Կամո Խաչատրյանին: Կամոն չընկճվեց, պարզապես սկսեց ավելի եռանդուն աշխատել և շատ շուտով կարողացավ զրոյացնել հասցված վնասը: Նորից նրան ձեռք մեկնեց իր երկարամյա գործընկեր դրամատունը:
… Գեղամա լեռների արևմտյան ստորոտին փռված Կամարիս գյուղում ապրում է Կամո Խաչատրյան անունով մի մարդ, ով գիտի աշխատել, արարել ու լավատեսորեն նայել կյանքին...
Լևոն Ազրոյան
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 25.01.2017 16:24
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





