Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ակբա բանկը, «ՄոբիԴրամ»-ը և «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս» ընկերությունը գործարկել են վճարումների նորարարական համակարգ
2021-09-03

Ակբա բանկը, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսական դուստր ձեռնարկություն «ՄոբիԴրամ»-ն ու «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս» ընկերությունը գործարկել են «JustQR» անհպում վճարումների ֆինանսական նորարարական համակարգը:


Բանկը շարունակում է ներկայացնել առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք առաջ են մղում Հայաստանում ֆինանսական գործիքների զարգացումն ու անհպում վճարումները:


Այսուհետև բանկի հետ գործակցող առևտրի և սպասարկման կետերը կարող են միանալ «JustQR» ցանցին, բանկի վճարային POS տերմինալների միջոցով գեներացնել QR կոդ և վճարումներ ընդունել։ «JustQR» վճարային գործիքը կպարզեցնի և ավելի հարմարավետ կդարձնի վճարային գործընթացները:


«Հայտարարում ենք QR կոդով վճարումների նոր համակարգի մասին: Սա տարբերվում է ներկայումս գոյություն ունեցող համակարգերից: Համակարգը կոչվում է «JustQR» և մենք վստահ ենք, որ այն ուրախությամբ կընդունվի»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:


«Ով ունի «ՄոբիԴրամ»-ի հավելված, կարող է մտնել խանութ և առևտուր անելուց հետո իր հեռախոսի միջոցով սքանավորել QR կոդն ու վճարումը տեղի կունենա իր էլեկտրոնային դրամապանակից, որը կցված է իր հեռախոսին։ Թվային փոխակերպումը պահանջում է լինել նորարար, լինել առաջամարտիկների ցանկում, որ միշտ նորարարություններ մուտք գործեն շուկա»,- նշել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։


«Համակարգի հիմնական առանձնահատկությունները մի քանիսն են. EMV միասնական ստանդարտի օգտագործումը, դինամիկ QR-ի կիրառումը, ինչպես նաև այն, որ վաճառքի կետերում բիզնես գործընթացների փոփոխություն չի ենթադրվում, այն է՝ շարունակում են օգտագործվել այն նույն POS տերմինալները, որոնցով իրականացվում են քարտային գործարքներ: Այսինքն, լրացուցիչ որևիցե ծախս բանկի կամ վաճառակետի կողմից չի ենթադրվում: Հաջորդ առավելությունը տարածման դյուրինությունն է ու մատչելիությունը, քանի որ QR կարող է կիրառվել ցանկացած սմարթֆոնի վրա: Կարևոր առանձնահատկություններից է նաև այն, որ «JustQR» համակարգը լիովին համապատասխանում է անվտանգության ամենաբարձր ստանդարտներին ու այս առումով չի զիջում քարտային գործարքներին»,- նշել է JustQR» համակարգի նախագծող Կոնստանտին Սարոյանը:


«Just QR» համակարգի գործարկումը մեկնարկել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցումներ կատարելով։ Հիմնադրամին հնարավոր է առանց միջնորդավճարի փոխանցումներ կատարել նաև acba digital համակարգի միջոցով:


Մանրամասն՝ տեսանյութում:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 03.09.2021 15:08
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am