Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ կսպասարկի Ճապոնական JCB քարտեր
2018-07-27

Ճապոնական JCB Co. International-ի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ համագործակցության արդյունքում Հայաստանում սկսվել է JCB քարտերի սպասարկումը:

JCB-ն միջազգային խոշոր վճարային բրենդ է, որը Ճապոնիայում վճարային քարտեր թողարկող առաջատար ընկերությունն է։ JCB-ին 24 երկրներում ունի ավելի քան 117 միլիոն քարտապան, և ներկայումս JCB-ի կողմից թողարկված քարտերը ընդունվում են աշխարհի մոտ 30 միլիոն վաճառակետերում:

«Ուրախ ենք, որ մեր համագործակցության արդյունքում Հայաստանում սկսել ենք JCB քարտերի սպասարկումը: JCB քարտերի ընդունման նպատակով արդեն բարձրացրել ենք մեր բանկոմատային ցանցի ֆունկցիոնալությունը, Բանկի գործընկեր առևտրային կետերն էլ հնարավորություն կունենան ընդունելու JCB քարտերը իրենց մոտ տեղադրված POS տերմինալների միջոցով: Համոզված ենք, որ մեր համագործակցությունը նոր խթան է Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար, քանի որ Հայաստան այցելող զբոսաշրջիկները JCB քարտերով այսուհետ կարող են առանց հավելյալ վճարների գործարքներ կատարել առևտրային կետերում, նաև կանխիկացնել իրենց դրամական միջոցները բանկի բանկոմատային ցանցի և մասնաճյուղերի միջոցով»,- իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

JCB Co. International-ի ավագ փոխնախագահ Յուշիրո Կադավակին իր խոսքում նշեց. «Հայաստանի առաջատար բանկերից մեկի հետ համագործակցությունը նշանակալի քայլ է, որը կօգնի բարձրացնել JCB-ի ներկայությունը ԱՊՀ շուկայում: Սա կարևոր պահ է ողջ աշխարհի JCB քարտապանների համար, հատկապես ռուսական JCB քարտապանների համար, քանի որ Հայաստանը ռուսական բիզնեսի և զբոսաշրջության հիմնական ուղղություններից մեկ է: Բացի այս, անցյալ տարի ճապոնացի զբոսաշրջիկների համար Հայաստանը սահմանեց ազատ վիզային ռեժիմ, ուստի ակնկալում ենք, որ ապագայում Ճապոնիայից զբոսաշրջիկների աճող հոսք կլինի: Հայաստանում JCB քարտերի ընդունումն ավելի մեծ օգուտներ ու հարմարավետություն կբերի մեր բոլոր քարտապաններին»:

Տեսանյութը դիտեք այստեղ:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 31.03.2023 13:07