Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Բիզնեսի ֆինանսավորման նոր ծրագիր կանանց համար
2023-03-01

Ոգեշնչված գործարար կանանցով․ Ակբա բանկը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ մեկնարկել է ֆինանսական աջակցության նոր նախագիծ, որի նպատակն է ամրապնդել բիզնեսում կին գործարարների ներգրավվածությունը։


«Մենք կարծում ենք, որ երկրի մակարդակով ունենք շատ մեծ պահուստային պոտենցիալ։ Պետք է խրախուսել կանանց, օժանդակել, ցույց տալ որոշակի հնարավորություններ և այդ հնարավորություններից օգտվելու եղանակը։ Ակբա բանկը իր միջոցառումների շարքով, բոլոր գործողություններով փորձում է այդ ամենը իրականություն դարձնել»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:


«ՎԶԵԲ-ը կարևորում է գենդերային հավասարությունն անցումային գործընթացում և հենց մեզ մոտ էլ ղեկավար պաշտոններում շատ են կանայք։ ՎԶԵԲ-ը ձգտում է աջակցություն տրամադրել կանանց կողմից կառավարվող փոքր ու միջին ձեռներեցությանը, որպեսզի նրանք կարողանան տնտեսական աճ ապահովել, ստեղծել աշխատատեղեր, զարգացնել իրենց հմտությունները և հենց այս նպատակով սկսեցինք աջակցության «Կանայք բիզնեսում» ծրագիրը»,- նշել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին։


«Կանայք բիզնեսում» ծրագրի ֆինանսավորման պայմաններին կարող եք ծանոթանալ այս
հղմամբ։


«Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում փոքր և միջին ձեռնարկությունների կին ղեկավարների համար կիրականացվեն նաև մենթորինգ, բիզնես դասընթացներ, խորհրդատվություն՝ բիզնեսում կանանց ոգեշնչելու և նոր գաղափարներ իրագործելու նպատակով։


Մանրամասն՝ տեսանյութում։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 13.07.2023 16:00
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am