Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
«Ի բարիի» արտադրանքն արտահանվում է 10-ից ավելի երկրներ
2021-12-01

«Ի բարի» ընկերության համահիմնադիր Նիկոլայ Մխիթարյանը ցանկանում է Հայաստանն աշխարհում ճանաչելի դարձնել նաև որպես մրգերի աշխարհ։


«Ի բարին» ներկայացնում է ջեմեր, մուրաբաներ, բրինձ, մեղր, նռան գինի, չրեր, թեյեր։ Նորարար բաղադրատոմսերով մուրաբաների ու ջեմերի տեսականին շուկայում արագ դիրքավորվեց. համ, որակ և ճիշտ բրենդինգ։ «Ի բարիի» արտադրանքներն առողջ են, քիմիական մշակումների գործընթացը՝ զրոյական։


Բարի գործը Նիկոլայը սկսել է 3 տարի առաջ՝ օրգանական մեղրի արտադրությունից։ Գործընկերների՝ Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) աջակցությամբ և խորհրդատվությամբ կարողացավ մեղրի համար ստանալ օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկատ և արտադրական ծավալը մեծացնել գրեթե 6 անգամ: Ընկերությունում նախատեսում են ամեն տարի 3-4 նոր նախագիծ իրականացնել՝ տեղական և դրսի շուկայի համար։


«Մենք հայկական անուշահամ մրգերից, խոտաբույսերից ստեղծում ենք ապրանք, որ բարիք լինի բոլորի համար։ Երբ սկսում էինք օրգանական մեղրի բիզնեսը, պետք էր սերտիֆիկացման պրոցես անցնել: Ի շնորհիվ Ակբա բանկի ու NABU–ի, կարողացանք կայուն ու երկարատև համագործակցություն սկսել: Անկախ օգնության չափից, կարևոր է, որ երբ գործունեություն ես սկսում, լինեն մարդիկ, որ քո հետ քայլեն այդ դժվար ճանապարհով։ Մենք լավ գործընկերներ ենք: Այժմ մեզ ոգեշնչում է այն միտքը, որ հայկական արտադրանքը, որի վրա գրված է «Արտադրված է Հայաստանում», հայտնվի աշխարհի լավագույն դասի խանութներում»,–նշում է «Ի բարի» ընկերության համահիմնադիր, տնօրեն Նիկոլայ Մխիթարյանը։


«Ի բարիի» արտադրանքներն արտահանվում են տասից ավելի երկրներ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Բելառուս, Ղազախստան, Անգլիա... Աշխարհագրությունն ընդլայնվում է. շուտով՝ նաև Չինաստան և Մալազիա։


Մանրամասն՝ տեսանյութում:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 03.12.2021 10:40
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am