Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Բիզնեսում, ինչպես պատերազմում. փոքր մարտեր հաղթելով՝ առաջ ես գնում
2020-05-14

Հայաստանի տարբեր անկյուններում աշխատող 27 մեղվապահի միավորում է Honey.am-ը: Բրենդ, որը ստեղծեց Ջորջ Տաբակյանը, երբ Լիբանանից վերջնական Հայաստան վերադարձավ։ Honey.am-ը մթերում է հայկական մեղրն ու ներկայացնում տեղական ու միջազգային շուկաներում:


Այժմ ընկերության հետ աշխատում են Արփի լճի, Բերքաբերի, Քարվաճառի, Շամշադինի, Ուրցասարի ու Հայթաղի տարածքում գործող մեղվապահները: Բոլորն էլ սահմանամերձ կամ ազատագրված տարածքներից են:


«Հայաստանում մոտ 20 տեսակի մեղր կա՝ արտադրված տարբեր ծաղիկների ու ծառերի նեկտարներից: Ես չեմ ուզում ասել, թե մեր մեղրը աշխարհում ամենալավն է, բայց որակով այն ամենաբարձր մեղրերից մեկն է: Ուղղակի պետք է այն ճիշտ ներկայացնել աշխարհին, որ դրսի հաճախորդը, օրինակ՝ եվրոպացին կամ ամերիկացին, այդ մեղրի արժեքը հասկանա, որ այն բնական է, ոչ մի բան խառնված չէ: Շուկայի ուսումնասիրության համար մենք մեր գործընկերների՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ու NABU-ի հետ գնացել ենք Գերմանիա, եղել ցուցահանդեսներում, որպեսզի ավելի լավ հասկանանք միջազգային շուկայի պահանջները, թե ինչ պետք է անենք այնտեղ ներկայացված լինելու համար: Բիզնեսը կենդանի օրգան է, պետք է միշտ զարգանա ու առաջ գնա: Պատերազմի նման է՝ փոքր մարտեր հաղթելով առաջ ես գնում»,- նշում է Ջորջ Տաբակյանը:


Honey.am-ը 2015թ.-ից օրգանական է: Ընկերությունը մասնակցելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» համատեղ ծրագրին՝ ստացել է օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկատ։



Մանրամասն՝ տեսանյութում:


Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 04.06.2020 18:19