Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի գրաֆիկներում փոփոխություններ կատարելու մասին
2020-04-02

Հոգ տանելով հաճախորդների մասին և ելնելով Հայաստանում ստեղծված իրավիճակից՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը որոշում է կայացրել սուբսիդավորման ծրագրերով տրամադրված գյուղատնտեսական վարկերի գրաֆիկներում ևս կատարել փոփոխություններ՝ ի նպաստ հաճախորդների:


Ըստ այդմ՝

  • ս.թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում գրաֆիկով սահմանված վճարումը չկատարած հաճախորդների մարման ենթակա մայր գումարների վճարումները համամասնորեն կբաշխվեն վարկի հետագա մարումների միջև,
  • ս.թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում գրաֆիկով սահմանված վճարման ենթակա տոկոսագումարները կտեղափոխվեն գրաֆիկով սահմանված հաջորդ՝ հերթական մարման ամսաթիվ՝ շարունակելով վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկել տոկոսագումարներ։

Այն հաճախորդները, ովքեր ս․թ․ մայիսի 15-ից հետո վերը նշված կարգով կկատարեն առաջին վճարումը, կհամարվեն նշված պայմաններին համաձայնություն տված։

  • ս.թ մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ավարտվող սուբսիդավորման ծրագրերով տրամադրված վարկերի գրաֆիկները կմնան անփոփոխ, սակայն Բանկին դիմելու դեպքում կցուցաբերվի անհատական մոտեցում՝ բիզնեսում առաջացած խնդիրներին ողջամիտ լուծումներ տալու նպատակով:


Այնուամենայնիվ, եթե նշված փոփոխություններից հետո հաճախորդները կցանկանան դիմել Բանկին վարկի մարման գրաֆիկի վերանայման և փոփոխման նպատակով, հաճախորդներից գումար չի գանձվի:


Հարցերի
դեպքում կարող եք զանգահարել բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 010 31 88 88, 010 31 99 99 կամ հաղորդագրություն գրել բանկի ֆեյսբուքյան էջին:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 02.04.2020 16:14