Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Համայնքներում կանաչ ենթակառուցվածքների ստեղծման ծրագիրը շարունակվում է
2018-08-10

Քասախ համայնքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ տրամադրված ֆինանսական միջոցներով տարեսկզբին ստեղծվեցին էներգաարդունավետ ենթակառուցվածքներ։ Իրականացվեց մանկապարտեզի և այլ համայնքային նշանակության շինությունների, համայնքի գիշերային լուսավորման ցանցի անցում մաքուր էներգիայի աղբյուրների։

Կանաչ ենթակառուցվածքների ստեղծման շնորհիվ միայն Քասախ համայնքը տարեկան շրջակա միջավայր չի արտանետի շուրջ 105 տոննա CO₂ թունավոր գազ և յուրաքանչյուր տարի կխնայի առնվազն 6,000,000 ՀՀ դրամ։

Այս պահին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ տրամադրած ֆինանսական միջոցներով իրականացվում են 12 համայնքի մաքուր էներգիա արտադրող ենթակառուցվածքների ստեղծման ծրագրեր, բացի այս Բանկը դիտարկում է ևս 30 համայնքի հայտեր։

Ֆինանսավորումը իրականացվում է բացառապես հայկական դրամով, առանց սպասարկման վճարների, տարեկան 9% տոկոսադրույքով և մինչև 5 տարի մարման ժամկետով։

Ֆինանսավորման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ կամ այցելել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ցանկացած մասնաճյուղ։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 10.08.2018 13:40
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am