Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ 2018թ.-ին կիրականացվի 5 ծրագիր
2018-06-05

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփեց տարեսկզբին հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքները: Այս տարի 2017թ.-ի համեմատ հիմնադրամին մասնակցության դիմում ներկայացրած կազմակերպությունների թիվը 80-ով ավելի շատ էր. ստացվել էր 220 դիմում հայտ:

Հիմնադրամի խորհրդի որոշմամբ 2018թ.-ին աջակցություն է ցուցաբերվելու հետևյալ 5 կազմակերպությունների կողմից ներկայացված ծրագրերին՝

  1. «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամ» ՀԿ,
  2. «Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամ,
  3. ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան ՊՈԱԿ,
  4. «Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամ»,
  5. «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն»։

Ծրագրերից մեկի շրջանակում Հրազդանի թիվ 11 դպրոցում ֆրանսերենի առանձնացված դասարան կստեղծվի: Խորացված դասընթացը կիրականացվի 1,200 աշակերտի համար: Մյուս ծրագիրը իրականացվելու է Գորիսի Շինուհայր համայնքում. «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը կարի և բուրդ գզելու մեքենաներ կգնի, կստեղծվեն նոր աշխատատեղեր: Բյուրականի աստղադիտարանում էլ գիտական տուրիզմն է զարգացվելու։ Այս տարի ևս «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը կաջակցի հաշմանդամություն ունեցող երեխաներին ու նրանց ծնողներին։ Իսկ սահմանամերձ Մովսես գյուղում կհիմնվի Արմաթ ինժեներական լաբորատորիա։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը 2015 թվականին ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:

Տեսանյութը դիտեք այստեղ:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 31.03.2023 15:01
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am