
|
|
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2026-03-05 11:40
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2026-03-05 11:40
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2026-03-05 11:40
USD
EUR
RUR
վերջին թարմացումը 2026-03-05 11:40
վերջին թարմացումը 2026-03-05 11:40 Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Ակբա բանկի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ Կոմիտասի անվան պուրակը կբարեկարգվի։ Պուրակի բարեկարգումն Ակբա բանկի նվերն է Երևանին՝ իր 30-ամյակի կապակցությամբ:
Նախագծի նպատակն է այգին դարձնել հանգստի ու զբոսանքի լիարժեք վայր։ Առաջիկայում պուրակը կդառնա ավելի բարեկարգ, ժամանակակից ու կանաչապատ. կոնսերվատորիայի հարակից այգին կխոսի ու կպատմի վարդապետի ու նրա թողած ժառանգության մասին:
Տարածքում տնկվելու է ավելի քան 3000 բույս, որոնք կստեղծեն հարմարավետ և կանաչ միջավայր։ Կտեղադրվի կաթիլային ոռոգման համակարգ, կավելանան նոր զբոսուղիներ, կկառուցվի նաև փոքր բեմ՝ ամֆիթատրոնով, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել բացօթյա համերգներ։
Այգին վերաիմաստավորվելու է նոր բովանդակությամբ, միևնույն ժամանակ առաջնային նպատակներից է պահպանել այգու արդեն ձևավորված, բարձրահասակ ու հասուն ծառերը։ Նույնքան կարևոր է պահպանել պուրակի պատմական կառուցվածքը։ Հուշարձանի շուրջ նախատեսում է ջրային տարր ավելացնել՝ որպես հարգանքի տուրք այն հայտնի պատկերին, որտեղ Կոմիտասը նստած է լճակի դիմաց։
«Ակբա բանկը նշում է 30-ամյակը. մի շարք միջոցառումներ են նախատեսվում, և սա Երևանի հետ կապված մեր ամենամեծ միջոցառումներից մեկն է և մեր մեծ նվերն է լինելու քաղաքին։ Ուզում ենք, որ այս կանաչ անկյունը ավելի գրավիչ, ավելի ժամանակակից և ավելի սիրված վայր դառնա երևանցիների ու հատկապես երեխաների, ուսանողների համար։ Նախագիծը իրականացվելու է ժամանակակից, բոլոր ստանդարտներին համապատասխան, հաշվի են առնվելու էկոլոգիական բոլոր պայմանները, կանաչ հատվածի պահպանումը, նաև նոր գեղարվեստական լուսավորման միջոցներ են լինելու»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
«Այս նախագիծը մենք իրականացնում ենք Ակբա բանկի գործընկերների հետ, և սա, կարելի է ասել, մատների վրա հաշված, բայց շատ կարևոր նախաձեռնություններից մեկն է, որ եկել է մեր բանկային ոլորտից: Ակբա բանկը առաջարկեց իրականացնել նախագիծ այս այգում և նաև համաֆինանսավորել այգու վերակառուցումը։ Ըստ այդ նախագծի, կարծում եմ, սա քաղաքի սրտում ամենակարևոր կանաչ տարածքներից մեկն է, ամենակարևոր այգիներից մեկն է, որը վերադառնալու է քաղաքին արդեն նոր տեսքով, արդիականացված տեսքով։
Ուզում եմ շնորհակալությունս հայտնել պարոն Անդրեասյանին ակտիվ մասնակցության համար և կարծում եմ` սա շատ կարևոր օրինակ է մասնավոր մեր գործընկերների համար, որ իրականում անկախ ոլորտից նաև շատ կարևոր է սոցիալական պատասխանատվությունը։ Կարծում եմ` Ակբա բանկը սոցիալական պատասխանատվության առումով շատ մեծ դերակատարում ֆիքսեց քաղաքի նկատմամբ։ Եվ ես, և երևանցիները, շատ շնորհակալ ենք ձեզ այդ մոտեցման համար»,- նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 04.03.2026 14:42
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





