|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Ս.թ. սեպտեմբերի 11-ին Գավառի մանկատան սաները և ուսուցիչները, մարզի համայնքների անապահով ընտանիքների մի խումբ երեխաներ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության աշխատակիցների հետ միասին վերելք կատարեցին դեպի Գեղամա լեռնաշղթայի՝ Արմաղան լեռան գագաթը:
Հաղթահարելով ավելի քան 2800 մ բարձրություն` արշավի մասնակիցները այցելեցին լեռնագագաթին գտնվող խառնարանային լիճը և հին սրբավայրի տեղում կառուցված մատուռը, ինչպես նաև մասնակցեցին Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված քննարկմանը: «Վորլդ Վիժն»-ի Գավառի գրասենյակի աշխատակիցները նրանց համար կազմակերպեցին ազգային խաղեր և այլ զվարճանքներ: Ընդհանուր թվով ավելի քան 40 երեխա և մոտ 25 մեծահասակ մասնակցեց միջոցառմանը:
Նման միջոցառումները մանկատան սաներին հնարավորություն են տալիս հաստատությունից դուրս կապեր հաստատել իրենց հասակակիցների հետ և ձեռքբերել նոր ընկերներ, ինչը նպաստում է այդ երեխաների մոտ հաղորդակցման հմտությունների ձևավորմանը և հասարակության մեջ նրանց ինտեգրմանը:
Գավառի մանկատանն իրականացվող եռակողմ համատեղ ծրագիրը սկսվել է 2014 թ. հոկտեմբերին: Ծրագրի շրջանակներում Գավառ քաղաքի մանկատանը ստեղծվել է կրթական կենտրոն, որտեղ 9-18 տարեկան մոտ 80 երեխա՝ մանկատան սաներից և մարզի անապահով ընտանիքներից, մասնակցում է հայոց և օտար լեզուների, մաթեմատիկայի, պատմության խորացված ուսուցման դասերի, ինչպես նաև տարբեր մասնագիտական դասընթացների:
Ծրագրի՝ մոտ 41 000 000 ՀՀ դրամ ֆինանսավորումն իրականացվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի կողմից թողարկած Visa ԲԱՐԵՐԱՐ բարեգործական քարտի միջոցով: Ծրագիրն իրականացնում է «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը: