|
25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 3% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Ակբա բանկը Հայաստանում Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի շահառուների համար իրականացրել է եռօրյա բիզնես դասընթացներ։
Բիզնես դասընթացների թեմաները եղել են «Ծախսերի վերահսկողությունը», «Դրամական հոսքերի կառավարումն» ու «Թվային մարքեթինգը», որոնց արդյունքում մասնակիցները բիզնեսի օպտիմալ կառավարման համար ստացել են տեսական և գործնական գիտելիքներ, մարքեթինգային մի շարք գործիքների կիրառման հմտություններ։
Դասընթացները վարել են բանկի փորձառու աշխատակիցները։
Ակբա բանկի կողմից կազմակերպվող առաջիկա բիզնես դասընթացների մասին կարող եք տեղեկանալ այստեղ։
Ակբա բանկի բիզնես դասընթացներին հնարավորություն ունեն մասնակցել Հայաստանում գրանցված բոլոր ՓՄՁ-ների ղեկավարները և որոշում կայացնող անձինք։
Բիզնես դասընթացները իրականացվում են հետևյալ թեմաներով.
Ակբա բանկը Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով անվճար բիզնես դասընթացների շարքն իրականացնում է 2013 թվականից: Առ այսօր բանկի կողմից անցկացվել է 124 բիզնես դասընթաց, որին մասնակցել է շուրջ 1800 ՓՄՁ ղեկավար 1000-ից ավել ընկերություններից։