Acba Digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
«Անկայուն». ֆրանսիական ակրոբատիկ ներկայացում՝ Հայաստանում
2021-05-24

Ֆրանսիական ժամանակակից կրկեսի արտիստ Նիկոլա Ֆրեզոն իր շուրջ է համախմբել մեծից փոքր՝ բոլորին։ «Անկայունն» արդեն մեծ հաջողություն է ունեցել Եվրոպայում:


«Անկայունը» ֆրանսիական ժամանակակից կրկեսային ներկայացում է, խաղ է՝ հավասարակշռության շուրջ։ Ներկայացումը Հայաստանում է Ֆրանսիայի դեսպանության հրավերով, Թումո կենտրոնի հետ գործակցությամբ և միջոցառման բացառիկ գործընկեր Ակբա բանկի աջակցությամբ։


«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ մեր համագործակցությունը երկար տարիների փորձ ունի։ Ուրախ ենք, որ այս անգամ համագործակցում ենք այս ուրախ միջոցառման շրջանակում: Մեր հասարակությունը նման միջոցառումների կարիք շատ ունի»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:


«Ցանկություն ունեինք ներկայացնել ժամանակակից կրկեսը, որը Հայաստանում այդքան էլ տարածված չէ։ Արտիստը ներկայացնում է չինական ձողի արվեստը: Ժամանակակից ակրոբատիկ կրկեսը իր մեջ պարունակում է նաև պոեզիայի էլեմենտներ և ներկայացնում է պատմություն», - նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն:


Մանրամասն՝ տեսանյութում:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 24.05.2021 16:17
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am