Loading...
Media image

Ֆուտբոլ հանուն երեխաների. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և Հայաստանի լրագրողների հավաքականներ


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականների կողմից Գավառի մանկատան և Խաչիկ գյուղի դպրոցի սաներին հանձնվեց մարզական գույք, որը ձեռք էր բերվել ֆուտբոլի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆի մասնակցությամբ տեղի ունեցած բարեգործական հանդիպման շնորհիվ: 


«Երեխաներին օգնելը մեր պարտականությունն է: Շատ ուրախ ենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և լրագրողների նախաձեռնած միջոցառման արդյունքում բազում երեխաներ սպորտով ավելի ակտիվ զբաղվելու հնարավորություն ստացան: Համոզված եմ` սա մեր վերջին համատեղ ակցիան չէր, և առաջիկայում մենք կփորձենք հանդես գալ նոր նախաձեռնություններով», - ասաց Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի ավագ, «Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դ. Ալավերդյանը:

Բարեգործական հանդիպմանը  Յուրի Ջորկայեֆը հանդես եկավ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հավաքականի կազմում, իսկ Հայաստանի լրագողների հավաքականի կազմում ելույթ ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը: 

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025