Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
«Ստեփան Գիշյան» հիմնադրամը տրամադրեց առաջին դրամաշնորհները
2017-05-06


2015 թվականին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից ստեղծվեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը:


Ստեփան Գիշյանի ծննդյան օրը, հիմնադրամն ամփոփեց իր կողմից 2017թ-ի սկզբին հայտարարած դրամաշնորհային ծրագրերի արդյունքները:

Հիմնադրամի խորհրդի որոշմամբ այս տարի աջակցություն է ցուցաբերվելու հետևյալ կազմակերպությունների կողմից ներկայացված ծրագրերին՝

  1. «Միասին» հիմնադրամ
  2. Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի համայնքային մարզադպրոց
  3. «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպություն
  4. ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան Իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիա:

«Հոգաբարձուների խորհրդի և իմ անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, որոնք հիմնադրամին համագործակցության հայտ ներկայացրեցին. հույս ունեմ, որ մենք ապագայում էլ կշարունակենք համագործակցությունը: Հիմնադրամի ստեղծման գլխավոր նպատակը Ստեփանի գործը շարունակելն է, նրա մտածելակերպը, աշխարհայացքը կյանքի կոչելը սոցիալական տարբեր ծրագրերի միջոցով: Մենք համոզված ենք, որ դրված նպատակին հասնելու լավագույն ուղին առկա խնդիրներով մտահոգ կառույցների, կազմակերպությունների և անհատների ներուժը համախմբելն է, ինչին մենք հասնելու ենք հիմնադրամի միջոցով: Այս ծրագրերին աջակցելը կլինի մեր հիմնադրամի առաջին փոքր քայլը, որպեսզի մենք հպարտությամբ ասենք, որ պատվով շարունակում ենք Ստեփան Գիշյանի գործը»,-իր խոսքում նշեց հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Ես շատ հաճախ եմ հիշում Ստեփանին, մտովի խոսում նրա հետ…Ստեփան Գիշյանը նոր մշակույթ և մտածողություն է բերել Հայաստանի ֆինանսաբանկային և գյուղատնտեսության ոլորտներ, ինչը թույլ է տվել մեր հազարավոր հայրենակիցներին ամուր կանգնած մնալ հայրենի հողի վրա, ապրել և արարել հայրենիքում: Համոզված եմ, որ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի գործունեության շնորհիվ մենք ևս մեկ նոր հնարավորություն կստեղծենք առկա մտքերի և գաղափարների իրագործման համար»,-իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 31.05.2017 17:07
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am