
|
|
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-06 15:02
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-06 15:02
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-06 15:02
USD
EUR
RUR
վերջին թարմացումը 2025-11-06 15:02
վերջին թարմացումը 2025-11-06 15:02 Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի արդյունքում Բանկը կկարողանա ֆինանսավորել Գործակալության թողարկած ապահովագրական վկայագրերով Հայաստանից արտահանում իրականացնող ընկերություններին՝ հետաձգված վճարային պայմանով արտահանումների դեպքում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը իր խոսքում նշեց, որ արտահանման ապահովագրությունը հնարավորություններ է ընձեռելու Բանկին ավելի պարզեցված ընթացակարգով իրականացնելու դրամական միջոցների ֆինանսավորում (արտահանման ֆակտորինգ) արտահանող ընկերությունների հետ: Բանկի կողմից առաջարկվող պրոդուկտը նվազագույնի է հասցնելու թե՛ Բանկի, թե՛ արտահանողի ռիսկերը:
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը իր խոսքում նշեց՝ «ՀԱԱԳ ԱՓԲԸ առաքելությունը ՀՀ արտահանման խթանումն է։ Ընկերության կողմից առաջարկվող ապահովագրական գործիքակազմի կարևորագույն բաղկացուցիչը արտահանողներին մատչելի և անգրավ ֆինանսական ռեսուրսներին հասանելիության ստեղծումն է։ ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ ստորագրված համագործակցության պայմանագիրը նոր զարկ կտա Գործակալության ծառայությունների վերաբերյալ Բանկի բազմաթիվ հաճախորդների իրազեկվածության բարձրացմանը, հատկապես ՀՀ մարզերում։ Վստահ եմ, որ Բանկի հետ համատեղ աշխատանքի արդյունքում շուկայում դեռևս նոր ֆինանսական այս պրոդուկտը լայն պահանջարկ կունենա՝ էապես նպաստելով հայ արտահանողների մրցունակության բարձրացմանը, արտադրության ծավալների ավելացմանը և նոր շուկաների բացահայտմանը»։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 08.06.2016 12:29
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





