Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ կիսում է իր փորձը տարածաշրջանային «խաղացողների» հետ
2017-06-19

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած Caucasus SME Banking Club Conference 2017-ի ընթացքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը ներկայացրեց 2013 թվականից ներդրված ոչ ֆինանսական պրոդուկտները և դրանց շրջանակում գործընկերներին տրամադրվող անվճար բիզնես-դասընթացները, ինչպես նաև այս տարիների ընթացքում կուտակած լավագույն փորձը:


«Շատ դեպքերում սեփական բիզնես սկսողները չեն ունենում համապատասխան կրթություն ու հմտություններ և այս պատճառով էլ, չդիմանալով մրցակցությանը, շատ շուտ դուրս են մղվում շուկայից: 21-րդ դարը մրցակցային առավելությունների և գիտելիքահեն բիզնեսի վարման շրջան է: Հենց այս հանգամանքը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից որդեգրված` կայուն ու վստահելի գործընկեր լինելու տեսլականը դրդեցին մեզ վերաիմաստավորելու հարաբերությունները հաճախորդների հետ: Մենք վստահ ենք, որ առաջընթացի և զարգացման հիմնական գրավականը փոխօգնության վրա հիմնված կայուն, երկարաժամկետ, վստահելի գործընկերային հարաբերություններն են: Այս ամենը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կունենանք գրագետ բիզնես հարաբերություններ: Թվարկված գործոնների ստեղծման և խոչընդոտների չեզոքացման համար բանկն ընտրել է իր գործընկերներին հավելյալ գիտելիքների և իր կողմից կուտակած փորձի տրամադրման ճանապարհը», - իր խոսքում նշեց բանկի Մարքեթինգի և զարգացման վարչության ղեկավար Արսեն Մելքոնյանը:


Թբիլիսիում իրականացվող Caucasus SME Banking Club Conference 2017-ին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչներ:


Համաժողովը ամենամյա է և վերաբերում է տարածաշրջանի ֆինանսաբանկային համակարգի հիմնախնդիրներին:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 20.11.2017 10:47
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am