
|
|
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-03 15:23
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-03 15:23
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-03 15:23
USD
EUR
RUR
վերջին թարմացումը 2025-11-03 15:23
վերջին թարմացումը 2025-11-03 15:23 Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Բրիտանական աշխարհահռչակ Euromoney ֆինանսական պարբերականը ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարում) չափանիշների շրջանակում Ակբա բանկին ճանաչել է Հայաստանի «Լավագույն ESG-Բանկ» (Armenia's Best Bank for ESG):
Ակբա բանկը Euromoney-ի կողմից ESG չափանիշներով Հայաստանում ճանաչվել է լավագույնը՝ հաշվի առնելով ESG շրջանակում բանկի վարկային պորտֆելի կայուն աճն ու վերջինիս աճող մասնաբաժինը, բանկում և հասարակության շրջանում համապատասխան կրթական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև բանկի ռազմավարության մեջ ESG քաղաքականության զարգացումը։
Հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, Ակբան մշակել և շուտով ներդնելու է «կանաչ» վարկերի տրամադրման սեփական ընթացակարգերը, որոնց միջոցով սահմանվելու են «կանաչ» վարկերի չափանիշները, CO2-ի արտանետման հաշվարկման մեխանիզմները։
Ակբա բանկն արդեն մշակել է նաև «կանաչ» պարտատոմսերի համակարգ (Green Bond Framework), ինչը թույլ է տալու ներգրավվող միջոցներն ուղղել միայն «կանաչ» նախագծերի ֆինանսավորմանը։
Բացի այս, Ակբան կթողարկի նաև Կայուն զարգացման հաշվետվություն (Sustainability report)՝ ներկայացնելով բանկի գործունեության ազդեցությունը սոցիալական, տնտեսական և բնապահպանական ոլորտներում։
Գործունեության ամբողջ ընթացքում Ակբան զգալի ուշադրության է արժանացրել բանկում կառավարչական արդյունավետ մոտեցումների և քաղաքականությունների մշակմանը, ինչպես նաև մշտապես մասնակցել և աջակցել է Հայաստանի սոցիալական և բնապահպանական միջավայրերի զարգացմանը։
Ակբա բանկն իր գործունեության սկզբից զգալի ուշադրություն է դարձրել նաև համայնքների համաչափ զարգացմանը. բանկի 65 մասնաճյուղերից 44-ը գտնվում են մարզերում։ Մարզերում բաժին է հասնում բանկի վարկային պորտֆելի շուրջ 50%-ը։
Բացի այս, բանկն ակտիվորեն մասնակցել և մասնակցում է Հայաստանում Կայուն զարգացմանը միտված բազմաթիվ ծրագրերի իրականացմանը։
Ակբան բանկային համակարգում «կանաչ» տնտեսությունների, էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսավորման առաջատարներից է։ Դեռևս 2011-ին Ակբան IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա) հետ համատեղ մշակել և բանկի կառավարման համակարգում ներդրել է «Սոցիալական և շրջակա միջավայրի ռիսկերի կառավարման» համակարգ, որի սահմաններում շարունակում է ֆինանսավորման արդյունավետ գործունեություն ծավալել հատկապես ESG չափանիշների շրջանակում։ Ակբա բանկը Հայաստանի առաջին լիզինգային կազմակերպության՝ Ակբա Լիզինգի հիմնադիրն է ու 100% բաժնետերը (վերջինիս լիզինգային պորտֆելում «կանաչ» ֆինանսավորման հատվածը կազմում է ավելի քան 40%), Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդիի հետ համատեղ Հայաստանում հիմնադրել է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը: Ակբա բանկը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 65 մասնաճյուղ։ Բանկն ունի շուրջ 5600 բաժնետեր։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 24.07.2024 15:16
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





