|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից կազմակերպված «Խնայում եք էներգիա, խնայում եք գումար» խորագիրը կրող հանդիպում-քննարկման ընթացքում, որը ուղղված է Հայաստանի գործարար միջավայրում էներգախնայող ծրագրերի և տեխնոլոգիաների ներդրմանը, բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը ազդարարեց բանկի կողմից նոր՝ «Խնայող վարկեր» պրոդուկտի մեկնարկի մասին:
«Բիզնեսում Էներգախնայողության գաղափարն ամբողջ աշխարհում արդեն իսկ լայն տարածում է գտել: Տարբեր ոլորտների կազմակերպություններ, կիրառելով էներգախնայող տեխնոլոգիաներ, կարողանում են իրենց գործունեության մեջ հասնել շոշափելի արդյունքի:
Հայաստանում այս գաղափարը համեմատաբար նոր է և հանրության տեղեկացվածության առումով, թերևս, անելիքները շատ են:
Մենք, մեր առջև խնդիր ենք դրել անելու առավելագույնը՝ Ձեզ հասանելի դարձնելու համար էներգախնայող և էներգաարդյունավետ տեխնոլոգիաները:
Հաճախորդներին էներգախնայողության հետ կապված ծրագրեր առաջարկելուց առաջ մենք ինքներս ենք սկսել այդ տեխնոլոգիաների կիրառումը մեր առօրյա կյանքում, քանի որ ցանկացել ենք սեփական օրինակով ցույց տալ և ապացուցել էներգախնայողության գաղափարի իրատեսականությունը, արդյունավետությունը և էներգախնայող տեխնոլոգիաների գործածման հեռանկարները:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իրականացրել և շարունակելու է իրականացնել շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված նախագծեր: Բացի այն. որ մենք ինքներս ենք այդ տեխնոլոգիաները գործածում մեր բանկի մասնաճյուղերում, մենք անցյալ տարի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագերի շրջանակում արևային ջրատաքացուցիչներ տեղադրեցինք Հայաստանի տարբեր մարզերի առավել մեծ մանկապարտեզներում՝ նպատակ ունենալով նոր սերնդին օրինակներ ցուցադրել բնապահպանության և էներգոխնայողության գաղափարների համադրությամբ:
Հավատարիմ մնալով այս սկզբունքներին՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է նոր՝ «Խնայող վարկեր» պրոդուկտը՝ նպատակ ունենալով Հայաստանում ստեղծել բիզնեսի զարգացման նոր և առաջադեմ հնարավորություններ»-ասաց Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Պրոդուկտի ներդրումը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և ԱԳԲԱ Լիզինգ ընկերություննրի կողմից հնարավոր է դարձել երկու միջազգային ֆինանսական գործընկեր կազմակերպությունների՝ «Հարավ-արևելյան Եվրոպայի հիմնադրամի» և «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի»՝ «Էներգոկրեդիտ» հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ: