Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
2024-05-16

Ակբա բանկի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համագործակցությամբ Ակբան ընդհանուր առմամբ 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, զարգացմանը։

Համագործակցության շրջանակում ՎԶԵԲ-ը ֆինանսական նոր գործիք է կիրառում Հայաստանում. ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը։ Ակբա բանկի կողմից փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանն ու զարգացմանն ուղղվող 50 միլիոն եվրոյի մինչև 50% ֆինանսական ռիսկերը իր վրա կվերցնի ՎԶԵԲ-ը։ Համագործակցությունը հնարավորություն կտա Հայաստանում էլ ավելի ընդլայնել ՓՄՁ-ներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։

ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն նշել է, որ Մոնղոլիայից մինչև Եվրոպա Ակբա բանկն առաջին գործընկերն է, որի հետ ՎԶԵԲ-ը մեկնարկում է այս նախագիծը։

Բացի այդ, Հայաստանում գործող բիզնեսներն այս համագործակցության շրջանակում ստանալով ֆինանսավորում, հնարավորություն կունենան նաև օգտվել հատուկ խորհրդատվական ծառայություններից, որոնք կօգնեն նրանց զարգանալ արտասահմանյան շուկաներում:

«Ակբա բանկը շուրջ 25 տարի համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ։ Այսօր ստորագրեցինք պայմանագիր, որով մենք կարողանում ենք տրամադրել վարկեր մեր ընթացակարգերին համապատասխան, բայց ռիսկը հիսուն տոկոսի չափով կիսում ենք ՎԶԵԲ-ի հետ: Սա բանկին հնարավորություն է տալու ավելի ընդլայնված վարկային քաղաքականություն վարել, որից կշահեն նաև ՓՄՁ-ները»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Այսօր մեր լավ գործընկեր Ակբա բանկի հետ կնքեցինք համագործակցության պայմանագիր: Պայմանագրի առանցքում եզակի պրոդուկտ է, քանի որ օգնում է ամրապնդել կապիտալը, կատարել ավելի շատ ֆինանսավորում տեղական փոքր ու միջին ձեռնարկություններում և նպաստել տեղական արժույթով ՓՄՁ-ների ֆինանսավորմանը։ Էֆեկտը կրկնակի է. շահում է ոչ միայն Ակբա բանկը, այլև գյուղական բնակավայրերը և փոքր ու միջին ձեռնարկությունները: Իրականում հենց դա է այս պրոդուկտի հիմնական նպատակը։ Ինչպես գիտեք, դա նաև մեր նպատակն է. ՎԶԵԲ-ը խթանում է ՓՄՁ-ների ֆինանսավորումը»,- նշել է ՎԶԵԲ-ում Կենտրոնական Ասիայի և Կովկասյան տարածաշրջանի պատասխանատու Ջորջ Օրլովը։

Պայմանագիրը ստորագրվել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ամենամյա բիզնես համաժողովի ընթացքում, որը մեկ հարկի տակ է հավաքում ՎԶԵԲ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին, ֆինանսական աշխարհի ներկայացուցիչներին և բիզնեսի առաջնորդներին՝ քննարկելու և լուծելու գլոբալ ֆինանսական խնդիրները։

Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը։ Ակբա բանկը և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը համագործակցում են 2003 թվականից և ունեն ավելի քան 20 տարվա համագործակցության պատմություն։

Մինչև օրս Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը Հայաստանում 207 ծրագրում ներդրել է ավելի քան 2 միլիարդ եվրո:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 24.05.2024 10:57
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am