Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Վարկեր կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերի միջոցով
2020-06-10

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ներդրել է պայմանագրերի՝ էլեկտրոնային եղանակով ստորագրման առցանց համակարգ՝ համալրելով հաճախորդներին հեռահար սպասարկելու հնարավորությունները։

Առանց Բանկ այցելելու այսուհետ հնարավոր կլինի սպառողական և գյուղատնտեսական վարկերի, ինչպես նաև վարկային գծերի համար պայմանագրերը ստորագրել էլեկտրոնային եղանակով:

Նոր լուծումը Բանկ-հաճախորդ հարաբերությունները բարձրացնում է որակապես նոր մակարդակի, որի շնորհիվ հաճախորդը և՛ խնայում է իր ժամանակը, և՛ ներկա փուլում մնալով տանը՝ չի վտանգում իր և այլ անձանց առողջությունը:


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը առաջիկայում նախատեսում է պայմանագրերի՝ էլեկտրոնային եղանակով ստորագրման հնարավորությունները տարածել նաև բանկային այլ ծառայությունների վրա:

Հաշվի առնելով հեռահար սպասարկման առավելություններն ու նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կրկին հորդորում է օգտվել՝

  • ACBA Mobile հավելվածի ծառայություններից,
  • Բանկի 24/7 ռեժիմով աշխատող վճարային տերմինալներից,


Էլեկտրոնային եղանակով պայմանագրերի ստորագրման մասին մանրամասն ծանոթացեք հղմամբ՝ Էլ. եղանակով պայմանագրերի ստորագրում

Ավելին կարող
եք իմանալ՝ զանգահարելով Բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին (010 31 88 88, 010 31 99 99) կամ հաղորդագրություն գրել Բանկի ֆեյսբուքյան էջին:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 11.08.2020 10:47