Acba Digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Թվային մարքեթինգ. բիզնես դասընթաց ՓՄՁ ղեկավարների համար
2018-06-04

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ «Թվային մարքեթինգ» թեմայով բիզնես դասընթաց իրականացրեց ՓՄՁ ղեկավարների համար։

«Օնլայն տիրույթում բիզնես գործունեություն ծավալողների թիվը անընդհատ ավելանում է: Բանկը նույնպես գնում է թվային տիրույթ. այս հարցում մենք օգնելու ենք նաև մեր հաճախորդներին։ Ինտերակտիվ կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, լսում ենք բիզնեսի պահանջները, ու բանկի յուրաքանչյուր գործողություն պայմանավորված է հենց դրանցով: Մենք պատասխանատու ֆինանսավորող ենք, և մեր պատասխանատվությունն է նաև հաճախորդներին տրամադրել գիտելիքներ»,- իր խոսքում նշեց բանկի Բիզնես գործառույթների համակարգման գծով գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ անընդհատ ընդլայնում է 2013թ-ից ՓՄՁ-ների համար իրականացվող անվճար բիզնես դասընթացների թեմատիկ և աշխարհագրական ընդգրկումը։

Մինչ օրս իրականացված շուրջ 65 դասընթացի մասնակցել են շուրջ 700 ՓՄՁ ներկայացուցիչ ավելի քան 470 կազմակերպությունից:

Տեսանյութը դիտեք այստեղ:







Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 07.08.2018 11:31
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am