Loading...
Media image

Համերգ Փարիզի Շատլե թատրոնում «100 տարվա հիշողություն»

Փարիզ քաղաքի Շատլեի թատրոնում ապրիլի 21-ին տեղի կունենա Oսմանյան կայսրության տարածքում 20-րդ դարասկզբին իրականացված Հայոց ցեղաստանության 100-րդ տարելիցին նվիրված բացառիկ համերգ:


Համերգը կազմակերպվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից,  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և ՀՀ Մշակույթի նախարարություն աջակցությամբ,  Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների բարձր հովանու ներքո:


Ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելու և նրանց հիշատակը ոգեկոչելու նպատակով համաշխարհային լավագույն նվագախմբերում հանդես եկող ծագումով հայ երաժիշտները կազմել են ժամանակավոր նվագախումբ, որն անվանել են «Համաշխարհային հայկական նվագախումբ». այն կղեկավարի աշխարհահռչակ հայազգի դիրիժոր Ալեն Ալթինօղլուն: Համերգի ընթացքում կհնչի կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի ստեղծագործություններից, ինչպես նաև Մոցարտի «Ռեքվիեմ»-ը, «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ»-ի երգչախմբի ձայնակցությամբ:

Այս բացառիկ միջոցառումը նպատակ ունի մարդկության հավաքական հիշողության ﬔջ ամրագրել Հայոց ցեղասպանության փաստը, որպեսզի կանխվեն հետագա ցեղասպանությունները: Հաﬔրգը հավակնում է դառնալ համաեվրոպական և համաշխարհային համախմբման խորհրդանիշ, որը թույլ կտա պայքարել Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ
Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025