Acba Digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Համայնքի զարգացման նոր ձևաչափ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ
2018-03-23

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից կազմակերպված «Համայնքի զարգացման նոր ձևաչափ» միջոցառման շրջանակում Բանկը հայտարարեց էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համայնքային ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորման ծրագրի մասին, որը իրականացվում է ՀՀ կառավարության, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Բանկը սկսել է վարկային միջոցների տրամադրումը, և արդեն կա ավարտված ծրագիր։

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը իր խոսքում նշեց. «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ այն եզակի բանկերից է, որ իրականում ռիսկի է գնում, բայց համայնքների էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման համար իրականացվող ներդրումները կատարվող խնայողությունների հաշվին ծածկվում են, և հանգիստ կարելի է այդ քայլին գնալ»:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը իր խոսքում նշեց. «Համայնքների կայուն և շարունակական զարգացման համար պետք է լուծել ենթակառուցվածքների հարցը: Այս մասով կարևորագույն և առաջնային քայլը համայնքներում մաքուր էներգիա արտադրող և խնայող ենթակառուցվածքների ստեղծումն է, որի համար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ արդեն իրականացնում է Հայաստանի համայնքների ֆինանսավորում։ Մաքուր էներգիա արտադրող համակարգը համայնքի կայուն զարգացման բաղադրիչներից միայն մեկն է, բայց նաև կարևորագույնը, որը համայնքին հնարավորություն է տալու իրենց առավելությունները վերածելու բիզնես արժեքի»։

Նա նաև հավելեց, որ համայնքներում բիզնես գործունեություն ծավալած տնտեսվարողներին մենակ չենք թողնելու և բոլոր հնարավոր ճանապարհներով աջակցելու ենք նրանց՝ սկսած կամ արդեն ծավալած բիզնեսի ֆինանսավորումից մինչև նշված առավելությունները ճիշտ կառավարելու և հավելյալ արդյունք ստեղծելու հարցում։

Ֆինանսավորումը կիրականացվի բացառապես հայկական դրամով, առանց սպասարկման վճարների, տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով և մինչև 5 տարի մարման ժամկետով։

Տեսանյութը դիտեք այստեղ:



Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 07.08.2018 12:54
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am