|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Ակբա Բիզնես ակումբի հերթական հանդիպմանը գործարարները քննարկել են բիզնեսի զարգացման առանցքային՝ թվայնացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել խնդիրներին ու գնահատել հնարավոր ռիսկերը։
«Բիզնեսի թվային փոխակերպում․ ինչի՞ց սկսել և ինչպե՞ս» թեմայի շուրջ քննարկմանն Ակբա Բիզնես ակումբի հատուկ հյուրը Հայաստանում Ozon ընկերության գլխավոր տնօրեն և SatisfAI ընկերության համահիմնադիր Հայկ Կարապետյանն էր, ով սեփական փորձով գործարարներին ներկայացրել է բիզնեսի թվայնացման ճիշտ մեխանիզմները։
«Շնորհակալ եմ, որ ինձ հրավիրեցին Ակբա Բիզնես ակումբ՝ կիսվելու իմ փորձով։ Բավականին հետաքրքիր ֆորմատ էր, հնարավորություն կար անմիջականորեն խոսել բիզնեսմենների հետ. փորձի փոխանակումը երկկողմանի էր: Բավականին հետաքրքիր քեյսեր լսեցինք, թե գործընկերներն ինչպես են փոխակերպել իրենց կազմակերպությունը։ Սա նաև նեթվորքինգ է. գործարարները միմյանց հետ են ծանոթանում և գուցե հավելյալ այլ արժեք կստեղծեն իրենց ընկերություններում»,- նշել է Հայաստանում Ozon ընկերության գլխավոր տնօրեն և SatisfAI ընկերության համահիմնադիր Հայկ Կարապետյանը։
Ակբան առաջինն է բանկային համակարգում, որը ձեռներեցության զարգացման և նոր գործարար մշակույթ ձևավորելու համար հիմնել է բիզնես ակումբ՝ համախմբելով հայկական գործարար համայնքը ու դառնալով կարևոր հարթակ փորձի փոխանակման և բիզնես թեմաների քննարկման համար։
«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։ «Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝
Ակբա Բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաև օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։
Ակբա Բիզնես ակումբը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։
Մանրամասն՝ տեսանյութում։