|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ շարունակում է ՓՄՁ ներկայացուցիչների համար նախատեսված անվճար բիզնեսդասընթացների շարքը՝ դրանք հասանելի դարձնելով նաև հանրապետության մարզերում:
Հերթական բիզնես դասընթացները տեղի ունեցան ս.թ. փետրվարի 21-ին և 22-ին՝ էջմիածին քաղաքում և ներառեցին «Շրջանառու կապիտալի ավելացում», «Բիզնես ցիկլերի և ապրանքանյութական պաշարների կառավարում» թեմաները: Դասընթացներին մասնակցեցին Արմավիրի մարզի փոքր և միջին ձեռնարկությունների շուրջ 30 ներկայացուցիչներ:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից մինչ օրս կազմակերպված 43 դասընթացներին մասնակցել են ավելի քան 500 ՓՄՁ ներկայացուցիչներ շուրջ 300 կազմակերպություններից: Դասընթացները վարում են Բանկի միջին և ավագ օղակի ղեկավար աշխատակիցներ՝ ներկայացնելով արդյունավետ կառավարմանը և մարքեթինգին վերաբերող թեմաներ: Մասնակից կազմակերպությունների գործունեության ոլորտները ներառում են ծառայությունները, առևտուրը, արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը: