|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Ակբա Բիզնես ակումբի մեկնարկից 3 ամիս անց գործարար համայնքը կրկին հանդիպել է փորձի փոխանակման, գործարար կապերի ընդլայնման և բիզնեսի վերաբերյալ ակտուալ թեմաների քննարկման համար։
Ակումբի անդամներն աշխատանքային հանդիպումների ընթացքում հնարավորություն ունեն բարձրացնել նաև բիզնեսի վերաբերյալ իրենց հուզող հարցերն ու համատեղ փորձել գտնել դրանց լուծումները։ Բանկը ստեղծել է հարթակ, որտեղ ընկերությունները կարող են ձեռք մեկնել միմյանց, խորհուրդներով փոխանակվել, ինչպես նաև կիսվել հաջողության սեփական փորձերով։
Ակբա Բիզնես ակումբը 2013-ին բանկի կողմից մեկնարկած Business Partner ծրագրի զարգացման հաջորդ փուլն է։ Ֆինանսական ծառայություններից բացի, բանկի համար կարևոր է տնտեսության համար հավելյալ արժեք ստեղծելն ու գործարար աշխարհին աջակցելը։
«Մոտ 3 ամիս առաջ մեկնարկեցինք Ակբա Բիզնես ակումբի գործունեությունը, որի նպատակն այնպիսի հարթակի ստեղծումն է, որտեղ բիզնեսը կկարողանա նոր խթան հաղորդել Հայաստանում գործարարության զարգացմանը, ինչպես նաև համագործակցության ավելի մեծ հնարավորություններ ու նոր հեռանկարներ կստեղծվեն՝ ի նպաստ մեր երկրի։ Հուսով եմ, որ ամեն հանդիպումից հետո Ակբա Բիզնես ակումբի անդամներն իրենց հետ «կտանեն» նոր գիտելիքներ ու նոր ծանոթություններ, ինչը բիզնեսների զարգացման համար կարևոր էլեմենտ է»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։
Ակբա Բիզնես ակումբի հատուկ խոսնակը եղել է «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը, ով գործարար աշխարհին պատմել է կառավարման ոլորտում ռազմավարական պլանավորման և առաջնորդության մասին։
Գործարարներն Ակբա Բիզնես ակումբին կարող են անդամակցել sme.acba.am կայքի միջոցով, որտեղ հնարավորություն կունենան ծանոթանալ նաև առաջիկա միջոցառումներին և գործընկերների հատուկ առաջարկներին։
Մանրամասները տեսանյութում՝