|
25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 3% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Ակբա բանկը Հայաստանում բիզնեսների զարգացման, գործարար կապերի ստեղծման, համագործակցության ավելի մեծ հնարավորությունների և նոր հեռանկարների ստեղծման նպատակով մարտի 23-ին կմեկնարկի AcbaBusinessClub-ի գործունեությունը։
Acba⠀Business⠀Club-ի մեկնարկի հատուկ հյուրն արհեստական բանականության ոլորտի առաջատար «ABBYY» ընկերության հիմնադիր, «Band of Angels» ներդրողների խմբի անդամ Դավիթ Յանն է, ով բանախոսելու է «Ինչպե՞ս հաջողել բիզնեսում. նպատակասլացություն, թե՞ համառություն» թեմայով։ Այնուհետև կկայանա «Բիզնես համայնքի դերն ու կարևորությունը» թեմայով պանելային քննարկում։
Միջոցառմանը մասնակցելու հայտը կարող եք ներկայացնել այստեղ։
Acba Business Club-ի մեկնարկի միջոցառումը լավ հնարավորություն է նոր գործարար կապեր հաստատելու և գործընկերների ցանցն ընդլայնելու համար։
Դառնալով Acba Business Club-ի անդամ՝ ընկերությունների ղեկավարները կկարողանան ներկա գտնվել ակումբի կողմից կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների, ինչպիսիք են միջազգային բիզնես իրադարձություններին ու բիզնեսի վերաբերյալ ակտուալ քննարկումներին մասնակցելը, արտերկրից հրավիրված պրոֆեսիոնալ խոսնակների բանախոսություններն ուկնդրելու հնարավորությունը, ակումբի գործընկեր կազմակերպություններից հատուկ պայմաններով ՏՏ, մարքեթինգային, մարդկային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև խորհրդատվական ընկերությունների ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը, բազմաթիվ այլ առավելություններ։
Ակումբին անդամակցելու, առաջիկա միջոցառումներին, ինչպես նաև գործընկերների հատուկ առաջարկներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել sme.acba.am կայք։